Շաբաթ, 18 Մայիսի 2013 20:21
Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես
ԱրմԻնֆո. Այսօր Արտաշատում բացվել է ՙՀայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար՚ ցուցահանդեսը, որը Արարատի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը և ԿԲ գործունեությունը: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի դրամանիշերի պատմությունըª անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը, գլխավոր դրամատան գործառույթները և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված նյութեր:
Ձուցահանդեսում ներկայացված են Տիգրան Մեծի ժամանակաշրջանի պղնձադրամները, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանի արծաթե և պղնձե դրամները: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև Անդրֆեդերացիայի ժամանակաշրջանի 25 մլն.ռուբլի, 250 մլն.ռուբլի և 1 մլրդ.ռուբլի նոմինալ արժեքով թղթադրամները: Ներկայացված են նաև Ցարական Ռուսաստանի 1898-1915 թվականների, Հայաստանի առաջին հանրապետության, խորհրդային ժամանակաշրջանի` 1961 թվականի և 1991-1992 թվականների, և վերջապես, Հայաստանի հանրապետության 1993-1995 և 1998-2003 թվականների թղթադրամները:
Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ կազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, յումրիում, ավառում և Աշտարակում: