Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 17:06
Առաջին եռամսյակը Հայաստանի ապահովագրողները եզրափակել են 340,7 մլն դրամ շահույթով, նախորդ տարվա 650 մլն դրամ վնասի համեմատ
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ, կազմելով 340,7 մլն դրամ ($ 814 մլն):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, զուտ շահույթի գծով առաջին տեղում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ` ավլի քան $ 130 մլն դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վնասը կազմել էր 83.4 մլն դրամ): Երկրորդ տեղում է ԻՆՈ Արմենիան` 122 մլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.7 անգամ: Եռյակում է նաև Արմենիա Ինշուրանսը` 70.5 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6,5 մլն դրամի համեմատ: Չորրորդ տեղում է արանտ Ինշուրանսը` 52.7 մլն դրամ (աճը` 68.4%): Իսկ ամենացածր շահույթն առաջին եռամսյակում գրանցել է ՌԵՍՈ –ն` 19 մլն դրամ (տարեկան աճը` ավելի քան 2 անգամ):
Ի դեպ, առաջին եռամսյակը վնասով են եզրափակել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍը` 53 մլն.դրամ եւ Ռոսգոսստրախ Արմենիան` 1.2 մլն դրամ: