Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 17:07
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները մեկ տարում աճել են ավելի քան մեկ երրորդով, մինչեւ 43.2 մլրդ դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2013 թ ապրիլի 1 - ին կազմել են 43.2 մլրդ դրամ ($ 103.1 մլն), տարեկան կտրվածքով աճելով 33.7%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն առաջին եռամսյակում ապահովագրողների ակտիվներն աճել են 12.7%:
Ըստ Ռենկինգի, ակտիվների գծով առաջին եռյակում են ԻՆՈ Արմենիան` 10.9 մլրդ դրամ (աճը` 35,4%), ՌՈՍՈՍՍՏՐԱԽ Արմենիան` 9.1 մլրդ դրամ (աճը` 16%) եւ ՌԵՍՈ – ն` 8.2 մլրդ դրամ (աճը` մոտ 2 անգամ): Չորրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը` 4.8 մլրդ դրամ (աճը` 20,8%,իսկ եռամսյակում` 7.8%): Հաջորդը արանտ Ինշուրանս ընկերությունն է` 3.64 մլրդ դրամ, տարեկան աճը` 20.1%: Վեցերորդ տեղում է Արմենիա Ինշուրանսը` 3,63 մլրդ դրամ (աճը 27.5%): Իսկ վերջին տեղում է ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ` 3 մլրդ դրամ (աճը` 20%):
Հայաստանի ապահովագրկան ընկերությունների ակտիվների կառուցվածքում ընթացիկ ակտիվների բաժինը 2013-ի առաջին եռամսյակում կազմել է 8,6% կամ 37.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 30%, իսկ եռամսյակում`14%: Ընթացիկ ֆինանսական ներդրումների բաժինը կազմել է 60% կամ 25,5 մլրդ դրամ, տարվա կտրվածքով աճե%ով 18.3%, իսկ միայն եռամսյակում` 8%: Ապահովագրական 7 ընկերությունների կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները 2013-ի առաջին եռամսյակում կազմել են 9.5 մլրդ դրամ, տարվա ընթացքում հասնելով 70,5%-ի, իսկ առաջին եռամսյակում` 36.3% -ի: Դրամական միջոցների եւ դրանց համարժեքների բաժինը ապրիլի 1 – ին կազմել են ակտիվների 2.7% - ը կամ 1.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 2,4%, եռամսյակային կտրվածքով կրճատվելով 22%: