Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 20:03
ՀՀ ԿԲ հրապարակել է ինֆլյացիայի նախնական կանխատեսումները` նախկին 4.5 տոկոսի փոխարեն 4.8 տոկոս
ԱրմԻնֆո. Ռուսական գազի գների շուրջ տեղի ունեցող բանակցությունների ֆոնի ներքո ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է առաջին կիսամյակի համար տարեկան ինֆլյացիայի կանխատեսումները, նախկին 4.5% փոխարեն հրապարակելով 4.8%: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Աարթուր Ջավադյանը, խորհրդարանականների դատին ներկայացնելով ՀՀ Կենրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականությունը:
Բանկիրը, մասնավորապես, նշել է, որ գազի գների 15-20%, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների թանկացման դեպքում 2013 թվականի առաջին կիսամյակում սպասվում է տարեկան ինֆլյացիայի տեմպերի որոշակի արագացում: Տարեվերջին, ըստ ԿԲ նախնական կանխատեսումների, ինֆլյացիայի մակարդակը գազի և էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով կբարձրանա 0.2-0.3 տոկոսային կետով, կազմելով 4.2-4.3%: 2013 թվականի մայիսին տարեկան ինֆլյացիան, ըստ Ջավադյանի, կկազմի 4-4.2%
Նշենք, որ ըստ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագների բաժնի ղեկավար արեգին Բաղրամյանի, Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը, ըստ նախնական հաշվարկների, 1 խոր.մետրի համար կկազմի 156 դրամ, ներառյալ` ԱԱՀ:
Հիշեցնենք, որ ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն, ելնելով Հայաստանի համար գազի գները բարձրացնելու վերաբերյալ ՙազպրոմի՚ ¥180 դոլարից մինչև 270 դոլար 1 խոր.մետրի դիմաց¤ առաջարկից, Հանձնաժողովին է ներկայացրել իր հայտը, որի համաձայն, բնակչության համար գազի գինը կբարձրանա 67.4%, իսկ խոշոր սպառողների համար` 61.3%: Ռուսական գազի գինը Հայաստանում չէր փոփոխվել սկսած 2010 թվականի ապրիլից: