Ուրբաթ, 24 Մայիսի 2013 21:25
Արարատբանկի 425.5 մլն.դրամ ծավալով լրացուցիչ փակ թողարկման բաժնետոմսերը սակարգությունների են հանվել բորսայում
ԱրմԻնֆո. Արարատբանկի 425.5 մլն.դրամ ծավալով լրացուցիչ փակ թողարկման բաժնետոմսերը սակարգությունների են հանվել հայկական NASDAQ OMX Armenia բորսայում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Արարատբանկը հանդիսանում է Հայաստանի կապիտալի շուկայի ամենաակտիվ թողարկողներից մեկը: Վերջերս ընկերությունը հայտարարեց 1 մլն.դոլար ծավալով և 8.5% եկամտաբերությամբ արտարժութային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Առաջին անգամ Արարատբանկը կորպորատիվ պարտատոմսերի շուկա դուրս եկավ 2007 թվականին` 250 մլն.դրամ ծավալով: Ներկայումս բորսայում շրջանառվում են բանկի 4-րդ ¥դրամային¤ և 5-րդ ¥արտարժութային¤ թողարկումների պարտատոմսերը:
Ըստ վերջին տվյալների, Արարատբանկի մաժորիտար բաժնետերերն է ՙՖլեշ՚ընկերությունը (նախագահ Բարսեղ Բեգլարյան), որը տիրապետում է բանկի բաժնետոմսերի 69,24%փաթեթին: Մնացած բաժնետոմսերի տիրապետողներն են`EBRD` 25% +1 բաժնետոմս և Rural Impulse Fund II-ը (բելգիական Incofin Investment Management - Incofin IM կազմում է) ընկերությունը, որը բանկի բաժնետեր է դարձել 2012 թվականին և տիրապետում է բաժնետոմսերի 5%-ին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Արարատբանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 17.4 մլրդ դրամ, տարեկան աճը` 32.4%, կանոնադրական կապիտալը` 8.3 մլրդ դրամ, տարեկան աճը` 16.6%: Առաջին եռամսյակը Բանկը եզրզփակեց 0.7 մլրդ.դրամ շահույթով, գրանցելով եռամսյակային 50.4% աճ: