Ուրբաթ, 7 Հունիսի 2013 14:29
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն VISA միջազգային վճարային համակարգի կողմից իր քարտապաններին առաջարկում է Դուբայում հանգստի կազմակերպման էքսկլյուզիվ պայմաններ:
Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ VISA միջազգային վճարային համակարգի կողմից իր քարտապաններին առաջարկում է Դուբայում հանգստի կազմակերպման էքսկլյուզիվ պայմաններ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Դուբայ (ՄԱԷ) մեկնող գործարարների և զբոսաշրջիկների համար VISA միջազգային վճարային համակարգը հանդես է գալիս նոր առաջարկությամբ:
VISA քարտի միջոցով Atlantis the Palm առաջնակարգ հյուրանոցում սենյակ ամրագրելու դեպքում հաճախորդը հնարավորություն կունենաք օգտվել VISA FAMILY FUN PACKAGE զեղչային փաթեթից` նախատեսված երկու մեծահասակների և երկու երեխաների համար: Առաջարկը գործում է մայիսի 1-ից (կամ հունիսի 1-ից հյուրանոցում ժամանելուց) մինչև սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ամրագրման դեպքում: Վերոնշյալ փաթեթը ներառում է մեկօրյա հանգիստ հյուրանոցի շքեղ համարներից մեկում, 800 AED գումարի չափով ընթրիք երեք ռեստորաններից մեկում, երկու SPA-սեանս` մեկ սեանսի գնով, ակվապարկի, ակվարիումի և մանկական ակումբի անվճար այցելություն, ինչպես նաև ծովածոցում դելֆինների հետ լողալու արտոնյալ սակագին:
VISA FAMILY FUN փաթեթով վճարման դեպքում անհրաժեշտ է այցելել հետևյալ ինտերնետային կայքը` www.atlantisthepalm.com/visafamily: