Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 16:45
Հայաստանի բանկերում ապրիլին ՀՀ դրամով ավանդներն աճել են 3 տոկոսով, իսկ արտարժույթով ավանդները նվազել են 4.6 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերում 2013 թվականի ապրիլին ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է 2.5%, մայիսի 1-ին կազմելով 1315.7 մլրդ դրամ: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱևմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով բանկերի միագումար ավանդների ծավալն աճել է 27.3%:
Ըստ աղբյուրի, ներգրավված ավանդների կառուցվածքը ՀՀ դրամով ավանդների բաժինը 30% կամ 394,7 մլրդ դրամ, ապրիլին աճելով 3%, իսկ տարեկան աճը` 20.6%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 70% կամ 920,9 մլրդ դրամ, ապրիլին նվազելով 4,6%, իսկ տարեկան աճը կազմել է 30.4%:
Ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 23.6% կամ 310,5 մլրդ դրամով, ապրիլին նվազելով 10%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 34.5%: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 76.4% կամ 1005,2 մլրդ դրամ, հաշվետու ամսում աճելով 0.1%, իսկ տարեկան կտրվածքով` 25,3%:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 29.7% կամ 298,6 մլրդ դրամ, ժամկետային ավանդները` 70.3% կամ 706,6 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդներն ապրիլին աճել են 1.4%, իսկ տարեկան աճը` 7.4%: Ժամկետային ավանդնրի կառուցվբածքում ապրիլին գրանցվել է 0.4% անկում, իսկ տարեկան աճը կազմել է 34.8%:
2013 թվականի մայիսի 1-ի դրությամբ բնակչության ավանդների մնացորդը Հայաստանի բանկերում կազմել է 690.5 մլրդ դրամ, ապրիլին աճելով 0.9%, իսկ տարեկան կտրվածքով` պայմաններով` 33.6%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները 2013 թվականի ապրիլին աճել են 0.02 կետով, մինչեւ 10.01%, իսկ տարեկան կտրվածքով` 1.05 կետով: (ԱՄՆ դոլարի փոխարժեքը 30.04.2013թ. կազմել է 410,98 դրամ/1$):