Ուրբաթ, 7 Հունիսի 2013 19:27
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ և ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ բարեգործական տոն էին կազմակերպել մանկատների սաների համար
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ հետ համատեղ հունիսի 7-ին անցկացրեց բարեգործական ակցիա Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ: Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահում կազմակերպվել էր տոնական միջոցառում ավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաների, ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ընկերության աշխատակիցների երեխաների համար: Թատրոնի փոքրիկ այցելուներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ` հեքիաթային հերոսներ, անիմատորներ, ծաղրածուներ, աճպարարներ, ակրոբատներ, ինչպես նաև հյուրասիրություն, փուչիկներ և նվերներ: Ուրախ մրցույթները, ակտիվ խաղերը, հնարամտության և ճարպկության առաջադրանքները երեխաներին հիացմունք պատճառեցին ու երջանկացրին շատ մանկական սրտեր: Ակրոբատների հետաքրքիր համարները գերեցին իրենց համարձակությամբ և յուրօրինակությամբ: Սակայն տոնն այդքանով չավարտվեց. խաղերից և հյուրասիրությունից հետո երեխաները դիտեցին Հովհ. Թումանյանի ՙԱնխելք մարդը՚ հեքիաթի բեմականացումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ակտիվորեն մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ե ընկերության աշխատակիցները: Ներկա էին նաև ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. ուսևն ու ՙՀայաստանի Էլեկտրական ցանցերե ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Բիբինը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել հոգածության և ուշադրության կարիք ունեցող երեխաների կյանքում: Ուրախ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցերե ընկերության կազմակերպած միջոցառումը դուր եկավ երեխաներին: Բարեգործությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդույթներից է: Բանկը միշտ պատրաստ է աջակցել սահմանափակ կարողություններով երեխաներին ինտեգրվել հասարակություն՚, - ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙԵրեխաները մեր ընկերության բարեգործական ծրագրի առաջնահերթ ուղղությունն են: Մենք պատասխանատու ենք նրանց առջև: Ծնողազուրկ, առանց ծնողների խնամքի և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ադապտացիան, երեխաների ու պատանիների մտավոր, ստեղծագործական կյանքի զարգացման աջակցությունը այն խնդիրներն են, որոնցով մենք զբաղվում ենք արդեն 10 տարի: Ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ նրանց համար տոն ենք կազմակերպում՚, - նշեց ՙՀայաստանի Էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Բիբինը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկե՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Հայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲ ընկերությունը հանդիսանում է ՙԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ՚ ՓԲԸ դուստր ընկերություն: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հանդիսանում է երկրի խոշոր հարկատուներից մեկը: