Ուրբաթ, 7 Հունիսի 2013 20:23
ՙՌՈՍՈԳՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ՚ կփոխհատուցի ՙԶՎարթնոց՚ օդանավակայանի տանիքից պոկված հատվածի պատճառած վնասները
ԱրմԻնֆո. ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ընկերությունը փորձագիտական աշխատանքներ սկսել քամու հետևանքով ՙԶՎարթնոց՚ օդանավակայանի տանիքի հատվածի պոկվելու պատճառները պարզելու նպատակով:
Ինչպես հունիսի 7-ին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ՚ՓԲԸ մամուլի ծառայությունից, հունիսի 06-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը հայտնել են, որ ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանում քամին պոկել է մասնաշենքերից մեկի տանիքի մի հատված, որը ընկնելով դիմացը գտնվող կայանատեղի վրա վնասել է այնտեղ կայանված տրանսպորտային միջոցները:
ՙԶվարթնոց՚ օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ուստի հայտերի կարգավորման կենտրոնի աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր: Ապահովագրական ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաև անկախ փորձագետներ, որոնք անմիջապես սկսել են իրականացնել պատահարի պատճառների բացահայտման և դրա արդյունքում հասցված վնասի չափի գնահատման աշխատանքներ: Ներկայումս փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Փորձաքննության եզրակացության հիման վրա կպարզվի իրադարձության ապահովագրական պատահար լինելը և հատուցվող վնասի չափը:
Ըստ տվյալ պահին առկա ճշգրտված տեղեկությունների, տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա: Վիրավորներ չկան, մինչ այժմ ոչ ոք չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կոնտակտ կենտրոնը չի արձանագրել ոչ մի հայտ քաղաքացիներից ԿԱՍԿՈ պայմանագրերի գծովª կապված երեկ տեղի ունեցած պատահարի հետ:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,98 միլիարդ դրամ (7,2 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 33ª Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: