Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 21:04
Էլիտ րուպի տնօրեն. Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն, անկասկած, կանդրադառնա անշարժ գույքի գների վրա
Արմինֆո. Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն, անկասկած, կանդրադառնա անշարժ գույքի գների վրա: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՙԷլիտ րուպ՚ շինարարական ընկերության տնօրեն Արմեն Մկոյանը:
Նրա խոսքերով, էներգակիրների թանկացումը երկրում առաջին հերթին կանդրադառնա տեղական արտադրության շինանյութի գների վրա, ինչն էլ, իր հերթին, կբերի անշարժ գույքի գների աճին: ՙԿարող եմ վստահորեն ասել, որ անշարժ գույքի գների անկումը մենք դեռ երկար պետք է սպասենք՚, - ասել է Էլիտ րուպի գլխավոր տնօրենը:
Ինչ վերաբերում է շուկայի ակտիվությանը, կապված գործարքների քանակի հետ, ապա Մկոյանը տեղեկացրել է, որ ներկայումս աճում է բնակելի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, բայց ստագնացիոն երևույթների ֆոնի ներքո բնակարանային շինարարության հատվածում կրճատվում է առաջարկը: Ընդհանուր առմամբ, շուկայում ակտիվություն սկսել է նկատվել նախագահական ընտրություններից հետո: ՙՑավոք, մեր երկրի անշարժ գույքի շուկան զգայուն է երկրի ներքաղաքական ցանկացած գործընթացների նկատմամբ՚, - ասել է նա:
Ըստ գլխավոր տնօրենի, ակտիվացումը նկատելի ինչպես էժան, այնպես էլ թանկարժեք բնակելի անշարժ գույքի հատվածներում: Մկոյանը գտնում է, որ փորձագետների կարծիքը, որ Հայաստանում էլիտար բնակարանների շուկան արդեն սպառել է իրեն` սխալ է: ՙՍտագնացիան առաջին հերթին անդրադարձավ միջին գներ ունեցող բնակելի անշարժ գույքի շուկայի վրա: Էժան և բացառիկ անշարժ գույքն ակտիվորեն վաճառվում է՚, - ասել է նա: Իսկ գործարքները, նշել է նա, ամենից շատ կատարվում են մայրաքաղաքի կենտրոնական մասում, մասնավորապես, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում:
Անդրադառնալով կորպորատիվ անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին, ՄԿոյանը նշել է, որ այդ հատվածում դիտվում է աճ, ինչը կապված է մասնավոր բիզնեսի որոշակի ակտիվության հետ:
Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, 2013 թվականի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատրվել է 15824 գործարքի, ապրիլին նվազելով 2.8%, իսկ տարեկան աճը` 16.7%: Անշարժ գույքի գործարքների կառուցվածքում, օտարման գործարքնեը կազմել են 25.3% կամ 4008 գործարք, ապրիլի անկումը` 3%, իսկ տարեկան աճը` 17.5%: Օտարման գործարքների 39.5%-ը կատարվել է Երեւանում, որի 37.3%-ը` բազմաբնակարան շենքերում: Օտարման գործարքների ընդհանուր կառուցվածքում առքև և վաճառքի գործարքները կազմել են 74.6% կամ 2.990 գործարք: Անշարժ գույքի միջին շուկայական գինը հանրապետությունում ապրիլին, մարտի համեմատ աճել է 0.5%, կազմելով 183.3 մլն.դրամ/1քմ, տարեկան կտրվածքով աճելով 4.6%: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում 1 քմ բնակելի մակերեսի գներն ապրիլին հասել են 279 հազ.դրամի, տարկան կտրվածքով աճելով 6.7%, իսկ շրջաններում այս ցուցանիշը կազմել է 87,7 հազ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.6%:
Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել է 173713 գործարք, տարեկան կտրվածքով նվազելով 7.6%, ինչը պայմանավորված է եղել մարզերում գործարքների 12.1% նվազումով: