Երկուշաբթի, 24 Հունիսի 2013 18:33
Գյուղատնտեսական նշանակության հողերը Հայաստանում ապրիլին էժանացել են 2%,
ԱրմԻնֆո. 2013 թվականի ապրիլին Հայաստանում 1 հա գյուղատնտեսական նշանակության հողի միջին շուկայական գինը կազմել է 1.1 մլն դրամ (առանց Երեւանի), տարեկան կտրվածքով նվազելով 2%:
Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո է գործակալությանը, ապրիլի գյուղատնտեսական նշանակության հողերի գների անկումը պայմանավորված է եղել նրանով, որ Հայաստանի մարզային 7 քաղաքներում տեղի է ունեցել գների անկում: Այդ թվում` Վաղարշապատ (Արմավիրի մարզ) `16.7%, մինչեւ 2.3 մլն դրամ, Հրազդան (Կոտայքի մարզ)`13.3%, մինչեւ 1.3 մլն.դրամ, Արմավիր (Արմավիրի մարզ)` 11%, մինչեւ 1.4 մլն.դրամ Ալավերդի (Լոռու մարզ)`10, 4%, մինչեւ 602,3 հազ.դրամ, Աշտարակ (Արագածոտնի մարզ)` 10%, մինչեւ 3,6 մլն դրամ, Եղվարդ (Կոտայքի մարզ)` 7%, մինչեւ 2,6 մլն.դրամ, Աբովյան (Կոտայքի մարզ)` 4%, մինչեւ 4,5 մլն դրամ: Մյուս քաղաքներում արձանագրվել է աճ, ընդ որում, ամենանշանակալից աճը` 6 քաղաքներում, այդ թվում` Ծաղկահովիտ` 16%, մինչեւ 272,3 հազար դրամ, Թալին (Արագածոտնի մարզ)` 12%, մինչեւ 661,2 հազար դրամ, Տաշիր (Լոռու մարզ)` 11,3%, մինչեւ 155 հազար դրամ, Վարդենիս` 11.2%, մինչեւ 415,1 հազար դրամ, որիս (Սյունիք)` 9.4%, մինչեւ 540 հազ դրամ, Արթիկ (Շիրակի մարզ)` 9%, մինչեւ 412,3 մլն.դրամ:
Աղբյուրի համաձայն, գյուղատնտեսկան նշանակության ամենաբարձր գինը գրանցվել է Աբովյան, Աշտարակ եւ Մասիս քաղաքներում` 3-4.5 մլն դրամ 1 հեկտարի դիմաց, իսկ ամենացածր գները` Ծաղկահովիտում եւ Տաշիրում:
Ըստ Կադաստրի տվյալների, բնակելի կառուցապատման նշանակության հողերի գներն այդ նույն ժամանակահատվածում աճել են 1.7%, կազմելով 1,1 մլն դրամ (բացառությամբ Երեւանի): Նման աճը հիմնականում պայմանավորված է եղել գների աճի հետ հետեւյալ 4 քաղաքներում` ուգարք (Լոռու մարզ)` 18.2%, մինչեւ 1,3 մլն դրամ, Անի (Շիրակի մարզ)` 9.8%, մինչեւ 173,5 հազ.դրամ, Մեղրի (Սյունիքի մարզ)` 9.5%, մինչեւ 208 հազար դրամ, Վայք (Վայոց Ձորի մարզ)` 8.8%, մինչեւ 217,5 հազ դրամ:
Կառուցապատման հողերի 1 հա հողի ամենաբարձր գները գրանցվել են Եղվարդում` 2.8 մլն դրամ եւ Աշտարակ` 2.6 մլն դրամ, որոնց հաջորդում են Աբովյանը, ուգարքը, Արմավիրը եւ Մասիսը` 1.2-2 մլն դրամ: Իսկ վվազագույն գները գրանցվել են Տաշիրում` 90 հազար դրամ, Ծաղկահովիտում` 88 հազար դրամ եւ Ամասիայում (Շիրակի մարզ)`71 հազար դրամ: