Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 13:34
Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը մասնակցել է ՙԴիջիթեք՚ վեցերորոդ ամենամյա բիզնես ֆորումին:
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ –ն մասնակցել է ՙԴիջիթեք՚ վեցերորոդ ամենամյա բիզնես ֆորումին: Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առևտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է:
ՙՍկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է: Մենք միջինում միացնում ենք տվյալ ծառայությանը երկու կազմակերպություն` մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նշվեց, այսօր մենք միակ բանկն ենք Հայաստանում, որը սպասարկում է էլեկտրոնային վճարումներ, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է այդ ծառայության հնարավորությունների մասին տեղեկատվությունը հասցնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի: ՙԴիջիթեք՚ բիզնես ֆորումի հարթակը հիանալի հնարավորություն է դրա համար: Բացի էլէկտրոնային առևտրի ծառայությունից, մենք ներկայացրեցինք ֆորումի մասնակիցներին մեր բանկի VISA BUSINESS վճարային քարտի նոր հնարավորությունների մասին` առաջարկելով կազմակերպություններին և ընկերություններին շահավետ սպասարկման պայմաններ` կորպորատիվ քարտերի միջոցով: Ֆորումի շրջանակներում մեր տաղավար այցելեցին ոչ ընդհանուր մասնակիցները, այլև` պետական կառույցների, Կենտրոնական Բանկի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ էլեկտրոնային առևտուրն ինչ-որ իմաստով հանդիսաում է երկրի տնտեսության զարգացման արտացոլումը և, եթե մենք լինենք հաջողակ այս ոլորտում, կկարողանանք ապագայում ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց՚,-՚,-ասաց բացման արարողության ժամանակ ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:
Հիշեցնենք որ 2000թ-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց ՏՏ ոլորտը առաջնային` Երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործում է մոտ 350 կազմակերպություն, որոնցում աշխատում են շուրջ 10.000 աշխատակիցներ: ՙԴիջիթեք՚ Բիզնես ֆորումը կազմակերպվել է տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներդնումը խթանելու նպատակով` ՀՀ տնտեսության տարբեր բնագավառների արդիականացման համար:Այս տարի ֆորումին մասնակցել են 62 ընկերություններ, այդ թվում 43 տեղական և 19 օտարերկրյա կազմակերպություններ: