Հինգշաբթի, 4 Հուլիսի 2013 20:21
ԿԲ. 2013 թվականի հունիսին Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները ցուցաբերել են համեմատաբար կայուն վարքագիծª չնչին նվազման միտումներով
ԱրմԻնֆո. 2013 թվականի երկրորդ եռամսյակում, ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանման պարագայում, Հայաստանի ֆինանսական շուկայի տոկոսադրույքները ցուցաբերել են համեմատաբար կայուն վարքագիծª չնչին նվազման միտումներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը հունիսի վերջի դրությամբ կազմել է 8.5% (մարտի վերջի նկատմամբ նվազումը 0.3 տոկոսային կետ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքըª շուրջ 9.0% (նվազումըª 0.5 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքըª 8.0% (նվազումըª 0.2 տոկոսային կետ):
Աղբյուրի համաձայն, ՀՀ արտարժույթի շուկայում հունիսի վերջի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքըª մարտի միջինի համեմատությամբ արժևորվել է 0.5%-ով` կազմելով 412.6 դրամ, եվրոյի նկատմամբª արժեզրկում 1.2%-ովª կազմելով 543.6 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբª արժևորվել 5.5%-ով` կազմելով 12.8 դրամ:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.5% և 6.5%: Ավելի վաղ` 2012 թվականի նիստում ԿԲ խորհուրդը վերանայել էր լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները, լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները նվազեցնելով 10%, իսկ ներգրավված միջոցների տոկոսադրույքները` 6%: ՀՀ ԿԲ խորհուրդը 2011 թ. ապրիլի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր 8,5%-ից մինչև 8%` առ այսօր այն պահպանենլով այդ մակարդակում: