Չորեքշաբթի, 26 Հունիսի 2013 14:48
Անելիք Բանկը ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հետ համատեղ շուկա է հանել ՙANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE՚ ապահովագրությունով պրոդուկտը
ԱրմԻնֆո. Անելիք Բանկը շուկա է հանել ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտեր, որոնք բացի վճարահաշվարկային քարտ լինելուց իրենց մեջ ներառում են, զեղչային, ակումբային քարտերի բոլոր առավելությունները, ինչպես նաև GOLD PRIVILEGE բոլոր քարտապանները ավտոմատ ապահովագրվում են դժբախտ պատահարներից` PRIVILEGE MEMBERSHIP ծրագրի շրջանակներում մինչև 1 մլն. ՀՀ դրամ ծածկույթով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՙՔարտի հիմնական առավելություններից կցանկանայի առանձնացնել PRIVILEGE MEMBERSHIP ծրագիրը, որին ավտոմատ միանում է տվյալ քարտի յուրաքանչյուր քարտապան` առանց լրացուցիչ վճարների` վճարելով միայն քարտի սպասարկման վճար` տարեկան 16,200 ՀՀ դրամ:
PRIVILEGE MEMBERSHIP ծրագիրն իր մեջ ներառում է ապահովագրություն, հատուկ սպասարկում ակումբներում, զեղչեր և հատուկ պայմաններ Հայաստանի և աշխարհի բավական մեծ թվով սպասարկման կետերում: Քարտապաններն ապահովագրվում են կոտրվածքներից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերության կողմից մինչև 1 մլն ՀՀ դրամի ծածկույթով: Նշված քարտի քարտապանները հնարավորություն են ունենում օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 առաջնակարգ խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում: GOLD PRIVILEGE բոլոր քարտապանները կկարողանան նաև օգտվել երևանյան շուրջ 20 ակումբների հատուկ սպասարկումից և պայմաններից: Կցանկանայի առանձնացնել նաև GOLD PRIVILEGE քարտի յուրահատուկ դիզայնը, որը տարբեր է տղամարդկանց և կանանց համար:
Anelik Bank MasterCard GOLD PRIVELGE քարտը, հանդիսանալով MasterCard ընտանիքի անդամ, չիպային քարտ է, ինչպես նաև քարտի հետևի կողմում տպագրվում է քարտապանի նկարը, այսինքն տվյալ քարտը ունի անվտանգության առավելագույն աստիճան: GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտերի կարգախոսն է` ՁԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԸ, և այդ քարտերը հիմնականում նախատեսված են ապահովված մարդկանց համար՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
ՙՌԵՍՈ՚ Ապահովագրական ՓԲԸ հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի պետ Աշոտ Հակոբյանը նշեց, որ ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը ուրախությամբ ընդունեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ առաջարկը` ապահովագրել նշված քարտապաններին դժբախտ պատահարներից` կոտրվածքներից, հաշմանդամությունից և այլ դեպքերից, ավելին, Ապահովագրական ընկերությունը բոլոր GOLD PRIVILEGE քարտապաններին կտրամադրի մինչև 20 % զեղչ ապահովագրական մնացած գրեթե բոլոր ծառայությունների համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերիր քանակով Անելիք Բանկը 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, 49 հազար քարտերով, գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, որոնց մեջ ավելի քան 14 հազարը կազմում են ArCa քարտերը, մոտ 24 հազ.` Visa և 12 հազ.` MasterCard քարտերը: Բանկի ակտիվ քարտերի պորտֆելի ավելի քան 74%-ը կազմում են աշխատավարձային նախագհծերը, տարեկան կտրվածքով գրանցելով 13% աճ, հիմնականում` միջազգային Visa և MC քարտերի հաշվին: Բանկի քարտերով իրականացված տրանսակցիաների ըհնդհանուր թիվը 2012 թվականին աճել է 14%, գերազանցելով 15 մլրդ.դրամը: 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 47 բանկոմատ, որոնց մեծ մասը տեղադրված է Երևանում, տարեկան կտրվածքով ավելանալով 6-ով: Սեփական POS-թերմինալների քանակով` 509 հատ, բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Անելիք Բանկն առաջինն էր Հայաստանի բանկերից, որը տեղական ArCa քարտերի թողարկման և սպասարկման հետ միաժամանակ սկսեց թողարկել և սպասարկել միջազգային Visa և MC քարտեր: