Հինգշաբթի, 25 Հուլիսի 2013 17:59
2013 թվականի առաջին եռամսյակում ապահովագրության պայմանագրերի քանակը նվազել է 22 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի առաջին եռամսյակում կնքել են ապահովագրության 289466 պայմանագիր, տարեկան կտրվբածքվ արձանագրելով 22% անկում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, առաջին եռամսյակում կամավոր ապահովագրության տեսակներից ամենապահանջվածն է եղել դժբախտ պատահարներից ապահովագրությունը` 12333 պայմանագիր, տարեկան աճը` գրեթե 2 անգամ: Այս հատվածում առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիան՚` 8674 պայմանագիր:
Ըստ Ռենկինգի, երկրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը` 9125 պայմանագիր, տարեկան կտրվածքով կրճատվելով կտրել մոտ 7 անգամ: Այստեղ առաջատարն է ՙԱրմենիա Ինշուրանսը՚` 3575 պայմանագիր: Ընդ որում, բժշկական ապահովագրության պայմանագրերի մեծ մասը կազմում են պետական ծառայողների սոցիալական փաթեթի շրջանակներում կնքված պայմանագրերը` 8011 պայմանագիր, տարեկան անկումը` ավելի քան 2 անգամ: Իսկ տուրիստների ապահովագրության պայմանագրերի քանակով առաջին տեղում է ՙԻՆՈ Արմանիան՚` 3488 պայմանագիր:
Ձամաքային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրության գծով կնքվել է 4849 պայմանագիր, տարեկան աճը` 60.9%, որտեղ առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիան՚` 4608 պայմանագիր:
ույքային ապահովագրության գծով առաջին եռամսյակում կնքվել է 3758 պայմանագիր, տարեկան կտրվածքով աճելով գրեթե 2 անգամ: Այս հատվածում առաջատարն է ՙԻՆՈ Արմենիան՚` 1551 պայմանագիր: Ցամաքային տրանսպորտի ապահովագրության գծով կնքվել է 2713 պայմանագիր, տարեկան անկումը` 40%: Այս հատվածում առաջատարն է ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը`731 պայմանագիր: Բեռների ապահովագրության գծով կնքվել է 1445 պայմանագիր, տարեկան կտրվածքով նվազելով գրեթե 2 անգամ, իսկ այս հատվածում առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիան՚` 445 պայմանագիր:
ԱՊՊԱ գծով 2013 թվականի առաջին եռամսյակում կնքվել է 246021 պայմանագիր, տարկան կտրվածքով նվազլով 8%: Այս հատվածում առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենաին՚` 77479 պայմանագիր: