Ուրբաթ, 26 Հուլիսի 2013 13:53
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում
Արմինֆո. 2013թ. հուլիսի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել արեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից,
Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 816 մլն ՀՀ դրամ, պահանաջարկը` 817 մլն. ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,4635%, իսկ կտրման եկամտաբերությունըª 9,7995%: Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի վեցերորդ թողարկումն է:
Պարտատոմսերի առաջին չորս թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3 և NMCCB4) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի հինգերորդ թողարկումը (NMCCB5) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 13.05.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 17.10.2013թ.:
ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ակտիվները 2013 թվականի հուլիսի 1-ին կազմել են 26.5 մլրդ.դրամ, մեկ տարում աճելով 35.8%: Պարտավորությունները կազմել են 16.2 մլրդ.դրամ, մեկ տարում աճելով 50.8%: Ընկերության զուտ շահույթը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 281.5 մլն.դրամ, կիսամյակում աճելով 33%: