Շաբաթ, 13 Հուլիսի 2013 16:52
Առաջին անգամ Հայաստանում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն VIP-հաճախորդներին է առաջարկում Eqvilibria միջազգային ակումբի քարտեր
ԱրմԻնֆո. Առաջին անգամ Հայաստանում ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն VIP-հաճախորդներին է առաջարկում Eqvilibria միջազգային ակումբի քարտեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, VIP հաճախորդների համար գործող Priority փաթեթը համալրվեց ևս մեկ յուրահատուկ ծառայությամբ: Առաջին անգամ Հայաստանում բանկի «Priorityե փաթեթից օգտվող VIP-հաճախորդներին կտրամադրվեն Eqvilibria քարտեր:
Eqvilibria Club-ը խոշորագույն միջազգային համակարգ է, որը սպասարկում է բանկային պրեմիում կարգի քարտապաններին: Առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ համակարգը ներառում է հատուկ պայմաններով բրենդային ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման հնարավորություն, առաջնակարգ ինտերնետ-ծառայությունների հասանելիություն` գնումներ կատարելիս ավիամղոնների կուտակման հնարավորությամբ, ինչպես նաև իրավունք է տալիս հաճախել էքսկլյուզիվ միջոցառումներ և այլն: Eqvilibria Club-ի քարտերը գործում են աշխարհի շուրջ 12 երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ակումբի անդամների շարքում են հայտնի քաղաքագետներ, խոշորագույն ընկերությունների սեփականատերեր ու տնօրեններ, արվեստի գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, սպորտսմեններ:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Priority փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները` VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտերի, Countdown և IAPA միջազգային զեղչային ծրագրերի քարտերի տրամադրում, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, արտարժույթի փոխանակում հատուկ փոխարժեքով, ՙԻնտերնետ-բանկինգ՚ և ՙՏելեքարտ՚ ծառայությունների ակտիվացում, ինչպես նաև հատուկ ավանդային պայմանների տրամադրում:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայկակական բանկերը քարտային բիզնեսնում՚ վերլուծական ամփոփագրի տվյալներով, ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը՚ ակտիվ միջազգային քարտերի թվով ներառված է լավագույն տասնյակում 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ավելի քան 27 հազար, որի 70%-ը Visa քարտեր են: Պլաստիկ գործառնությունների թվով նույնպես բանկը առաջատարաների տասնյակում է` 2012 թվին ապահովելով ավելի քան 39 մլրդ դրամ ծավալ: Ակտիվ քարտերի ընդհանուր թվում աշխատավարձային քարտերի թվով բանկը ներառվել է առաջատար հնգյակում` 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապահովելով շուրջ 80%: ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը՚ առաջատար ատսնյակում է նաև բանկոմատների և սեփական POS-տերմինալների թվով, համապատասխանաբար` 76 և 339 հատ` 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ: Տարեկան կտրվածքով բանկոմատների թիվն ավելացել է 31%-ով, իսկ սեփական POS-տերմինալներինը` 32%-ով: Բանկը միջազգային Visa և MasterCard թողարկմանն ու սպասարկմանը զուգընթաց 2012 թվականից սկսել է ArCa լոկալ քարտերի թողարկումը: