Երեթշաբթի, 6 Օգոստոսի 2013 15:40
Սեյրան Սարգսյանը նշանակվել է NASDAQ OMX Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ
ԱրմԻնֆո. Սեյրան Սարգսյանը նշանակվել է NASDAQ OMX Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ: NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 26.07.2013թ.-ից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից,
Սեյրան Սարգսյանն իր կարիերան սկսել է 1996թ.-իցª աշխատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում: 2006թ.-ից Սարգսյանն ընդունվել է աշխատանքի Հայաստանի Բանկերի Միություն, որտեղ նախ զբաղեցրել է ործադիր տնօրենի, իսկ այնուհետև, 2006-ից 2011թթ.ª Փոխնախագահի պաշտոնները: Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության ործադիր տնօրեն: Պարոն Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճանª շնորհված ՀՀ իտությունների Ազգային Ակադեմիայի կողմից, ինչպես նաև Մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:
Նշենք, որ 26.01.2009թ.-ից ՙՀայաստանի ֆոնդային բորսա՚ ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է ՙNASDAQ OMX Armenia՚ ԲԲԸ-ի: Իսկ 05.06.2009թ.-ին NASDAQ OMX Armenia ԲԲԸ-ն դարձավ ՙՀայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա՚ ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: