Չորեքշաբթի, 7 Օգոստոսի 2013 16:48
Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը միջազգային դրամական փոխանցումներ կիրականացնի RIA MONEY TRANSFER համակարգով
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է RIA MONEY TRANSFER (ԱՄՆ) վճարահաշվարկային համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, փոխանցումներն իրականացվելու են ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:
Հատկանշական է, որ Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ ՙMONEYGRAM՚, ՙANELIK՚, ՙԲիստրայա Պոչտա՚, ՙUNISTREAM՚, ՙAVERS՚, ՙINTELEXPRESS՚ և ՙCOINSTAR MONEY TRANSFER՚ համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման ՙԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ՚ անվանական փոխանցումներ `Ռուսաստանից դեպի Հայաստան:
2013 թվականի առաջին կիսամյակի արդյունաներով Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ այն աճել է 4.04 անգամ և 7,609 մլն ԱՄՆ դոլարից դարձել 30,804 մլն ԱՄՆ դոլար: 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը` 2012 թվականի 12,485-ից 2013 թվականին հասնելով 64,765-ի: Նշենք, որ 2008 թվականի սեպտեմբերից ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 100% փաթեթը պատկանում է ռուսական Գազպրոմբանկին, Ռայֆազենբանկից գնելով բաժնետոմսերի մնացած` 5.85% փաթեթը: