Ուրբաթ, 16 Օգոստոսի 2013 14:50
ՙՌԵՍՈ՚ ԱԸ մեկ տարում կրկնապատկել է իր գործակալական ցանցը
ԱրմԻնֆո: ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը մեկ տարում գրեթե կրկնապատկել է իր գործակալական ցանցը: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդել են ընկերության մարքեթինգի ծառայությունում: Աղբյուրի տվյալներով, այսօր ՙՌԵՍՈ՚-ի գործակալաների թիվը գերազանցում է 2050-ը, որոնք մասնագիտական գիտելիքներով զինված և ապահովագրական շուկայի առանձնահատկություններին տիրապետող ֆիզիկական և իրավաբանական անձինքն են: ործակալների թվով ընկերությունը առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում շուկայում:
Աղբյուրի համաձայն, ընկերության գործակալական հզոր և բանիմաց ցանցի ձևավորման հարցում բազմաթիվ նշանակալից քայլեր են ձեռնարկվել. ՙՌԵՍՈ՚-ն հիմնադրել է ՀՀ ապահովագրական շուկայում միակ գործակալական դպրոցը Երևանում, այնուհետև նաև մարզերում, որտեղ ցանկացողներին հնարավորություն է ընձեռվում անցնել անվճար նախապատրաստական դասընթացներ, ձեռք բերել ոլորտին համապատասխան գիտելիքներ և հմտությունները, որից հետո ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստանալ հաշվառման վկայական: Ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը, այն է` աջակցել քաղաքակիրթ ապահովագրական շուկայի և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի տվյալներով, 2013 թվականի առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունը հավաքել է 1.27 մլրդ դրամի ապահովագին (4-րդ դիրքը շուկայում), ընկերության ապահովագրավճարների ծավալը կազմել է 680.7 մլն դրամ (3-րդ դիրքը շուկայում): Ընկերության ակտիվները 2013 թվականի 1-ին եռամսյակի վերջին կազմել են 8.2 մլրդ դրամ` տարեկան կրկնակի աճով:
Հիշեցնենք, որ ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերության հիմնադիրն է Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը` ՙՌԵՍՈ-արանտիան՚: Ռուսական ապահովագրողի հայկական դուստրը շուկա է մտել 2008 թվականի նոյեմբերին: Ընթացիկ տարվա հունիսին ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը ճանաչվել է Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում և արժանացել է ՙՀուսո աստղ՚ մրցանակին ՙՀուսո Աստղ՚ ազգային մրցանակաբաշխություն-2013-ի հանդիսավոր արարողության ժամանակ: