Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2013 16:34
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ միջազգային փոխանցումների որակը արժանացել է COMMERZBANK-ի բարձր գնահատմանը
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը գերմանական Commerzbank-ի կողմից ստացել է ՙ2012 թվականի ընթացքում COMMERZBANK-ի միջոցով կատարված միջազգային փոխանցումների բարձր որակի և արհեստավարժության համար՚ մրցանակը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Ինեկոբանկի փոխանցումների 98%-ը համապատասխանում է միջազգային STP ստանդարտներին, որը շատ բարձր ցուցանիշ է:
Նշենք, որ Ինեկոբանկի բաժնետերերն են` բանկի վարչության նախագահ Ավետիս Բալոյանը` 35,23%, Կարեն Սաֆարանը` 30,34%, KfW բանկային խմբի անդամ Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft MBH (DEG)-ին` 12,58% եւ Միջազգային ֆինանսական կորպորացիային`(IFC)` 9,32 %: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որոնցից 7 – ը գտնվում է Երևանում, իսկ 9 – ը շրջաններում: Բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի հունիսի 30-ին կազմել է $ 49.9 մլն, ակտիվները` $ 257 մլն, վարկային ներդրումները` $ 206.6 մլն (ակտիվների ավելի քան 80%-ը): 2013 թվականի առաջին կիսամյակը Բանկը եզրափակել է $ 5.7 մլն զուտ շահույթով, տարեկան աճը` 40%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 62%: 2012 թվականի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է $ 9.1 մլն, տարեկան աճը` 40.5%, իսկ եռամսյակի աճը` 30%, հիմնականում վարկավորման տեմպերի արագացման շնորհիվ: