Ուրբաթ, 30 Օգոստոսի 2013 17:26
Իրականացված հատուցումների ծավալների աճի պատճառով Հայաստանի ապահովագրողները շահույթը կրճատգվել է ավելի քան 2 անգամ
Արմինֆո. 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքերով Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կրճատվել է 2.4 անգամ: Այսպիսով, Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններն առաջին կիսամյակում կուտակել են մոտ 190 մլն.դրամի վնաս: Ըստ ԱրմԻնֆո գործակալության ապահովագրական Ռենկինգի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածը Հայաստանի ապահովագրական ընկերությունները եզրափակել էին 487.6 մլն.դրամ շահույթով:
Առաջին եռամսյակը շահույթով են եզրափակել 3 ընկերութոյւններ, դրանք են` ՙՆաիրի Ինշուրանսը՚` 261.3 մլն.դրամ, ՙԱրմենիա Ինշուրանսը՚` 140.7 մլն.դրամ և ՙՍիլ Ինշուրանսը՚` 14.1 մլն.դրամ: Իսկ շուկայի առաջատար ընկերությունները կիսամյակը եզրափակել են վնասով: Ընդ որում ամենամեծ վնասն արձանագրել է ՙՌոսգոսստրախ Արմենիան՚` 289.7 մլն.դրամ ¥կիսամյակում հավաքագրված պրեմիաների գծով առաջատարը¤: ՙարանտ Ինշուրանսի՚ վնասը կազմել է 140.4 մլն.դրամ, ՌԵՍՈ` 93.8 մլն.դրամ, ՙԻՆՈ Արմենիա՚` 81.3 մլն.դրամ:
Հարկ է նշել, որ շուկայի հիմնական խաղացողների վնասները հիմնականում պայմանավորված են եղել իրականացված ապահովագրական հատուցումների ծավալների աճով: Այսպես, 2013 թվականի առաջին կիսամյակում ապահովագրողները հավաքագրել են 22.4 մլրդ.դրամի ապահովագրական պրեմիաներ, տարեկան կտրվածքով գրանցելով 5% անկում: Սակայն, հատուցումների ծավալն աճել է 60%-ով, հուլիսի 1-ին կազմելով 9.7 մլրդ.դրամ: Միայն 2013 թվականի երկրորդ եռամսյակում պրեմիաները կազմել են 11.1 մլրդ.դրամ, իսկ հատուցումները` 5 մլրդ.դրամ:
Ըստ Ռենկինգի, միայն 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր վնասը կազմել է 472 մլն.դրամ: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 443 մլն.դրամի շահույթ:
Նշենք, որ 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում էր 7 ապահովագրական ընկերություն, մատուցելով 16 տեսակի ապահովագրական ծառայություններ: