Ուրբաթ, 30 Օգոստոսի 2013 18:30
2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայի կողմից հավաքագրված պրեմիաները կազմել են 22.4 մլրդ.դրամ, հատուցումները` 10 մլրդ.դրամ
Արմինֆո. 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայի կողմից հավաքագրված ապահովագրական պրեմիաները կազմել են 22.4 մլրդ.դրամ, իրականացված հատուցումները` 10 մլրդ.դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, շուկայի 7 ապահովագրողները պրեմիաները տարեկան կտրվածքով կրճատվել են 5.3%, իսկ հատուցումների տարեկան աճը կազմել է 60%:
Ապահովագրական պրեմիաների գծով կիսամյակում առաջատարն է ՌՈՍՈՍՍՏՐԱԽ Արմենիան` 5.7 մլրդ դրամ (տարվա անկումը` 3.5%): Երկրորդ տեղում է ԻՆՈ Արմենիան` 4.7 մլրդ դրամ, տարվա անկումը` 16%: Երրորդ տեղում է ՌԵՍՈ-ն` 4.3 մլրդ դրամ, տարեկան աճը` 10%: Վերջին տեղերում են արանտ Ինշուրանսը` 986 մլն դրամ (տարվա անկումը` 60%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների,, որոնք ԱրմԻնֆո գործայկալությանն էն տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն 2013 թվականի երկրորդ եռամսյակում ապահովագրողների հավաքագրած պրեմիաները կազմել են 11.3 մլրդ դրամ: Ապահովագրական պրեմիանրի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմել է անձնական ապահովագրությունը` 65.5 % կամ 7.4 մլրդ դրամ: ԱՊՊԱ գծով մուտքերը կազմել են 2.3 մլրդ դրամ (ընդհանուր պրեմիաների 21%-ը): ույքային ապահովագրության գծով պրեմիաները երկրորդ եռամսյակում կազմել են 1.1 մլրդ դրամ (ընդհանուր պրեմիաների 10%-ը):
Ըստ Ռենկինգի, 2013 թվականի առաջին կիսամյակի վերջում Հայստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները գերազանցել են 50 մլրդ դրամը, մեկ տարում աճելով գրեթե մեկ երրորդով: Միայն երկրորդ եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են ավելի քան 30%: Հայստանի 7 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը հուլիսի 1 - ին կազմել է 14.8 մլրդ, մեկ տարում աճելով 8.5%: Հայաստանի ապահովագրական շուկայի կուտակված շահույթն առաջին կիսամյակի ավարտին կազմել են 925,5 մլն դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 62%: