Երեթշաբթի, 3 Սեպտեմբերի 2013 20:11
Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեն ՙսանձեց՚ մասնավոր գեոդեզիական ընկերությունների ախորժակը, մարզեր ուղարկելով իր մասնագետներին
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կից ՙեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն՚ պետական ոչ առևտրային ընկերության չափագրման մասնագետներն այսուհետ կաշխատեն նաև Հայստանի բոլոր մարզերում և խոշոր համայնքներում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կադաստրի պետկոմի փոխնախագահ Աշոտ Մուսայանը: Նշելով, որ չափագրման գների կանոնակարգման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում սահմանվել են միջինացված գներ, ինչի շնորհիվ չափագրման աշխատանքները մատչելի են դարձել:
Աղբյուրի համաձայն, Կադաստրի համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 11-ի նիստի թիվ 44 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման՚ հայեցակարգը` հիմք ստեղծելով համակարգում արմատական բարեփոխումների իրականացմանը, որոնց հիմնական նպատակը համակարգի կողմից իրականացվող գործառույթների պարզեցումն էր, բնակչությանը մատուցվող ծառայությունների, սպասարկման որակի բարձրացումը, իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկության ու մատչելիության ապահովումը:
Կոմիտեի փոխնախագահի հավաստմամբ` 2011 թ-ի ընթացքում իրականացնելով նախապատրաստական աշխատանքներ 2012 թվականի հունվարից համակարգում ներդրվել է մեկ միասնական բազայում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների էլեկտրոնային գրանցման և տեղեկատվության տրամադրման արմատապես փոփոխված նոր համակարգը, որի առավելությունները բազմիցս լուսաբանվել են զանգվածային լրատվության տարբեր միջոցներով, ինչպես նաև արժանացել են թե պետական, թե միջազգային, թե հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության դրական գնահատականներին, որը նաև ակնառու է, ուստի այդ մասին առավել ծավալուն անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Մուսայանը փաստել է, որ նոր համակարգի ներդրումից հետո ոչ միայն չեն դադարեցվել գործառույթների բարեփոխմանը միտված աշխատանքները, այլև մշտական ուսումնասիրությունների, վերլուծությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գործունեության իրականացման ընթացքում, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի ամփոփման ու քննարկման արդյունքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բնակչության սպասարկումը առավել մատչելի ու բարձր որակով իրականացնելու ուղղությամբ:
Նա նաև նշել է, որ ձեռնարկումներից մեկն էլ վերաբերում է ներկայումս կադաստրի պետական կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող անշարժ գույքի չափագրման գործառույթին: Հայտնի է. որ համակարգի արմատական բարեփոխումների ուղղություններից մեկն էլ 2012 թվականի հունվարից անշարժ գույքի չափագրման (հաշվառման), քարտեզագրության, գեոդեզիայի և հողաշինարարության գործառույթի ամբողջությամբ մասնավորեցումն էր, որի արդյունքում անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի` կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից` քաղաքացիներին ապահովելով ընտրության իրավունք: Շուկայում ձևավորվող չափագրման գների նկատմամբ զսպող ազդեցություն ապահովելու համար կոմիտեի կողմից Երևանում ապահովվել է տվյալ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող ՙեոդեզիա և քարտեզագրություն՚ ՊՈԱԿ-ի կողմից նույն գործառույթների առավել մատչելի, կայուն գներով իրականացումը:
Ըստ Ա. Մուսայանի, կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել` դրա անհրաժեշտությունը առկա է նաև մարզերում և մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիների համար անշարժ գույքի չափագրման աշխատանքների իրականացման գործընթացը առավել հասանելի դարձնելու և մատչելի գներով ծառայություններ մատուցելու, մասնավոր տնտեսվարողների կողմից չհիմնավորված ուռճացված վճարների չափերի սահմանումը կանխարգելելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի ենթակայության «եոդեզիա և քարտեզագրությունե ՊՈԱԿ-ի կողմից բոլոր մարզկենտրոններում ու խոշոր համայնքներում նախատեսվում է ամրակցել մասնագետներ:
Նշենք, որ չկառուցապատված մինչև 1000 1քմ-ից ավելի տնամերձ հողամասի և մինչև 100 քմ մակերեսով չափագրման գումարը կկազմի 25 հազար դամ, իսկ մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում` 30 հազար դրամ:
Բազմաբնակարան շենքերի չափագրումը կարժենա 15-25 հազար դրամ, մինչև 100 քմ մակերեսով շենք-շինության 1քմ չափագրումը` 100 դրամ, իսկ 100 քմ-ից ավելի մակերեսով շինության 1 քմ-ի չափագրման համար` 150 դրամ: