Երեթշաբթի, 20 Օգոստոսի 2013 15:17
երմանական Commerzbank-ը պարգևատրել է ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ին միջազգային փոխանցումների բարձր որակի համար
ԱրմԻնֆո. 2012 գործունեության արդյունքներով Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված ՙՄիջազգային վճարումների բարձր որակի համար՚:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ի կողմից Commerzbank AG կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են STP որակի միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank AG-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին:
Պատվավոր մրցանակը, բանկին հանձնել է Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը և նշել, որ այն հանդիսանում է բանկի հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք: