Ուրբաթ, 6 Սեպտեմբերի 2013 19:33
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի պարտատոմսերին շնորհել է ՙBB-(EXP)՚ վարկանիշ
ԱրմԻնֆո. Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության դոլարային պարտատոմսերի` նախատեսված առաջիկա թողարկմանը ՙBB-(EXP)՚ ակնկալվող վարկանիշ է շնորհել: Այս մասին հաղորդել է Fitch մամուլի ծառայությունը£
Եզրափակիչ վարկանիշը կշնորհվի թողարկման վերաբերյալ վերջնական փաստաթղթերը ստանալուց հետո, որը պետք է համապատասխանի նախկինում տրամադրած տեղեկատվությանը£
Ակնկալվող վարկանիշը գտնվում է նույն մակարդակում է, ինչ Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով` ՙBB-՚£ Վարկանիշի կանխատեսումը ՙԿայուն՚ է£ Այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը հաստատել է առաջին եվրաբոնդերի թողարկման հայեցակարգը£ Ենթադրվում էր, որ եվրաբոնդերի առաջին թողարկման տեղաբաշխման ծավալը կկազմի 500 մլն դոլար, շրջանառության ժամկետը` 10 տարի£ Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հերթական անգամ հաստատեց երկրի էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ արտասահմանյան արժույթով
վարկանիշը հաստատեց ՙB՚, իսկ երկրի առաստաղային վարկանիշը` ՙBB՚:
Fitch Ratings գործակալության զեկույցում նշվում է, որ ՀՀ կառավարությունը երկրորդ տարի անընդմեջ, 2011-2012 թվականների համար, հաջողությամբ է իրականացնում բյուջեի դեֆիցիտի նվազեցումը` ՀՆԱ-ի 2.8%-ի սահմաններում: 2012 թվականին երկրի ՀՆԱ-ի 7.2% աճն ապահովվեց գյուղատնտեսության, հանքահումքային և ծառայությունների ոլորտների աճի բարձր տեմպերի հաշվին: Ըստ Fitch Ratings գործակալության կանխատեսումների, 2013-2015 թվականներին այս ցուցանիշը կկազմի 5%, ինչը բարձր է ավելի վաղ կանխատեսված սահմանագծից: Տնտեսական աճի տեմպերին զուգահեռ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գործարարն մթնոլորտի բարելավման ուղղությամբ, ասվում է Fitch Ratings գործակալության զեկույցում: