Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013 21:31
Պատկառելի անհամամասնությունն ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակների միջև ՙոչ ճիշտ՚ միտում է, կարծում է ՙՌԵՍՈ-արանտիայի՚ նախագահը
ԱրմԻնֆո: Պատկառելի անհամամասնությունն ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակների միջև ՙոչ ճիշտ՚ միտում է: Սեպտեմբերի 18-ին Երևանում ՙՌԵՍՈ՚ ԱԸ նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` ՙՌԵՍՈ-արանտիայի՚ նախագահ Սերգեյ Սարգիսովը` մեկնաբանելով իրավիճակը հայկական շուկայում:
Նա նշել է, որ իր գլխավորած ընկերության ապահովագրական պորտֆելում ապահովագրության պարտադիր տեսակներին բաժին է ընկնում բոլոր ապահովագների 30 տոկոսը: Նա պարզաբանել է, որ ընկերությունը նման արդյունքի կարողացել է հասնել նաև բազմամյա փորձի շնորհիվ: Մինչդեռ, նշել է նա, Հայաստանի ապահովագրական շուկայի բուռն զարգացումը համընկել է (2 տարի առաջ) երկրում պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմանը:
Ս.Սարգիսովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ապահովագրողները, ընդհանուր առմամբ, և ՙՌԵՍՈ՚ ԱԸ` մասնավորապես, ժամանակի ընթացքում կարող են հասնել ապահովագրության պարտադիր և կամավոր տեսակների օպտիմալ հարաբերակցության: ՙՑանկալի է ոչ միայն զարգանալ, այլև` վաստակել: ՙՌԵՍՈ՚-ն առայժմ չի վաստակում, սակայն զարգանում է: Այդուհադերձ, մենք գոհ ենք զարգացումից, գոհ ենք հայաստանյան դստեր աշխատանքի տեմպերից և որակից: Այսուհետև ընկերությունը կաշխատի նաև տնտեսական արդյունավետության ցուցանիշների ապահովման ուղղությամբ՚, - ասել է նա:
Ս.Սարգիսովը նաև նշել է, որ Հայաստանը ՙփոքր՚ երկիր է` ոչ մեծ շուկայով, ՙուստի շատ մեծ պատրանքներ և ակնկալիքներ չպետք է լինեն՚: ՙՄենք հուսով ենք, որ տարեցտարի պետությունն ավելի մեծ ուշադրություն կտրամադրի ապահովագրությանը, և մարդիկ կսկսեն հասկանալ դրա կարևորությունն ու օգուտը, մասնավորապես, այնպիսի տեսակների, ինչպես, օրինակ, բժիշկների կամ ապրանքն արտադրողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը՚, - նշել է նա:
Մեկնաբանելով ԱՊՊԱ տնտեսական արդյունավետությունը` ապահովագրողը նշել է, որ ապահովագրության այդ տեսակի շահութաբերությունը Ռուսաստանում տարեցտարի նվազում է, չի փրկում նաև սակագների բարձրացումը:
Հիշեցնենք, որ ՙՌԵՍՈ՚ ԱԸ հիմնադիրՙՌԵՍՈ-արանտիան՚ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է: Ռուսաստանյան ապահովագրողի հայաստանյան դուստրը շուկա է մուտք գործել 2008 թվականի նոյեմբերին: Ընթացիկ տարվա հունիսին ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը ՙՀուսո աստղ-2013՚ արարողության ժամանակ ճանաչվել է ՙՏարվա լավագույն ապահովագրական ընկերություն՚ բժշկական ապահովագրության բնագավառում:/font<>