Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2013 11:15
Հայաստանում մեկնարկել է եվրաբոնդերի 700 մլն.դոլար ծավալով առաջին թողարկումը
Արմինֆո. Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայստանում առաջին անգամ թողարկել են եվրոպարտատոմսեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Թողարկման գլխավոր անդերրայթերներն են Deutsche Bank AG, LondonBranch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc կազմակերպությունները: Պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է: Թողարկման ծավալը կազմում է 700 մլն.դոլար, մարման ժամկետը` 70 տարի, իսկ եկամտաբերությունը` 6%: Հայաստանի կանխատեսումն ըստ Moody's-ի վարկանիշի` ՙBa2՚ է, իսկ ըստ Fitch-ի վարկանիշի` ՙBB-՚ կայուն:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղորդել էր, որ եվրաբոնդերի թողարկումը քաղաքական որոշում է: Ըստ վարչապետի, հաջող տեղաբաշխման դեպքում Հաաանը մտադիր է մարել Ռուսաստանի վարկային պարտքը: