Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2013 18:49
Փ.Սարգսյան. ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը հրաժարվում է դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, ՙՖինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը 4՚ թեմայով կոնֆերանսում, երը տեղի է ունենում հոկտեմբերի 2-3 Երևանի ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում:
Նրա համոզմամբ, դա հավանաբար թելադրված է նրանով, որ դատարանները ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ որոշումներ ընդունելիս հիմնականում համաձայնվում են ֆինհաշտատարի` ֆինանսական վեճերը լուիծող պրոֆեսիոնալ մարմնի, կայացրած որոշման հետ:
ՙՖինանսական կազմակրեպությունների և հաճախորդների միջև պայմանագրերում հիմնականում նախատեսվում է մի կետ, որով ամրագրվում է ֆինանսական կազմակերպության կողմից ֆինհաշտարարարի որոշումները դատական կարգով վիճարկելուց հրաժարվելու իրավունքը, եթե վեճերի առաջացման դեպքում մյուս կողմը, ֆինանսական անձը, դիմել է ՀՀ ֆինանսական հաշտարարի րասենյակին՚,-պարզաբանել է Փ.Սարգսյանը: Նա նաև նշել է, որ համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման, ֆինանսական հաշտարարաի որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել միայն այն դեպքերում, երբ ֆինանսական կազմակերպության և ֆինանսական հաշտարարի միջև նախապես չի կնքվել համաձայնագիր, որով ֆինանսական կազմակերպությունը կարող է հրաժարվել ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իր իրավունքից:
Փ.Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում դեռևս չկա ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ վիճակագրություն, այն պարզ պատճառով, որ ֆինանսական կազմակերպությունները ֆինանհաշտարարի որոշումները վիճարկելու նպատակով չեն դիմել դատարան: ՙԱյնպես որ, ՍԴ որոշումից հետո ֆինհաշտարարի գործունեությունը որևէ փոփոխության չի ենթարկվել: Հուսով եմ, որ նման պրակտիկա չի լինի: Իսկ եթե հանկարծ չհաջողվի խուսափել դատական քննարկումներից, մենք կփորձենք հասկանալ դատարանների մոտեցումները՚,-եզրափակել է Փ.Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 9-ին համաձայնություն տվեց` ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորոթյան կապակցությամբ: Ղեկավարվելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություինով, ՀՀ ՍԴ որոշում ընդունեց, որի համաձայն, ֆինանսական հաշտարարի որոշումների վիճարկման հնարավորությունը համապատասխանում է Սահմանադրոթյանը, ընդ որում, միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունները ֆինհաշտարարի հետ նախապես ստորագրել են այդ որոշումների վիճարկումից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր: Մնացած դեպքերում նշված սահմանափակումները հակասում են երկրի Սահմանադրությանը:
Նշենք նաև, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի րասենյակի հինադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը: Ֆինանսական հաշտարարի ծառայությունները Հայաստանում իրականացվում են 2009 թվականի հունվարի 24-ից: Ծառայությունները մատուցվում են անվճար, իսկ ֆինհաշտարարի աշխատանքի դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները: