Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2013 18:42
Լիբանանյան CreditBank-ն ավելացրել է իր բաժնեմասն Անելիք Բանկի կապիտալում, 89,95 տոկոսից հասցնելով մինչեւ 100 տոկոսի, իսկ Ներսես Կարամանուկյանը նշանակվել է Անելիք Բանկի Վարչության նախագահ
ԱրմԻնֆո. Լիբանանյան CreditBank-ն ավելացրել է իր բաժնեմասն Անելիք Բանկի կապիտալում, 89,95 տոկոսից հասցնելով մինչեւ 100 տոկոսի, իսկ Ներսես Կարամանուկյանը նշանակվել է Անելիք Բանկի Վարչության նախագահ: Բանկին միանձնյա տիրապետելու և Վարչության նոր նախագահ նշանակելու մասին պաշտոնապես կհրապարակվի հոկտեմբերի 7 - ին
Մինչ այդ, մնացած 10,05 % բաժնեմասի սեփականատերն էր Անելիք Բանկի վարչության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանը, ով այժմ հանդիսանում է Հայաստանի Բանկերի միության նախագահը:
Լիբանանյան CreditBank S.A.L. բանկն Անելիք Բանկի կապիտալին իր միանալու մասին հայտարարեց 2009 թվականի փետրվարին, դառնալով 51% բաժնեմասի սեփականատերը ինչի արդյունքում նախկին բաժնետերարի բաժնեմասերը նվազեցին` 25 % - ից մինչև 12.25 %: Այնուհետև, 2011 թվականի երկրորդ եռամսյակում բաժնետերերից մեկի դուրս գալով CreditBank SAL-ի բաժնեմասն Անելիք Բանկում աճեց մինչև 69.5 %, իսկ նախկին յուրաքանչյուր բաժնետերերի բաժնեմասերը դարձան` 12.25%, իսկ երրորդի բաժնեմասը հավասարվեց 6 %-ի: 2012 թվականի երրորդ եռամսյակում CreditBank S.A.L.-ը կրկին ավելացրեց իր բաժնեմասը` մինչև 89,95 %, իսկ նախկին բաժնետերերից մնաց միայն Սամվել Ճզմաչյանը` 10,05 %: Հարկ է նշել, որ 2012 թվականի դեկտեմբերին Անելիք Բանկից օտարվեց նաև մոսկովյան ՙAnelikRU՚-ն:
Տեղեկանք. Ներսես Կարամանուկյանն աշխատըել է Անելիք Բանկի Խորհրդում: Մինչ այդ նա երկար տարիներ հանդիսանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսա-տնտեսական գործերի կառավարիչը, իսկ այնուհետև` IFC երևանյան գրասենյակի ղեկավարը: 2009-2011 թվականնեին աշխատել է որպես Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ: 2011 թվականից եղել է ՙLydian International՚ ընկերության տնօրենը Կովկասի տարածաշրջանում, որից հետո աշխատել է Ասիական զարգացման բանկու, որպես խորհրդական: Անելիք Բանկի Վարչության նախագահ է Ներսես Կարամանուկյանը նշանակվել բանկի Խորհրդի սեպտեմբերի 17-ի նիստում:
Նշենք, վարչության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումը զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին տրվել էր սեպտեմբերի 2 – ին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, Անելիք բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի հուլիսի 1 – ին կազմել է 13.4 մլրդ դրամ, ակտիվները` 63,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 36.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 50.5 մլրդ դրամ: