Երեթշաբթի, 8 Հոկտեմբերի 2013 15:13
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են ՙՕլիմպիական արշավ Սոչի 2014՚ ակցիայի մեկնարկի մասին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը շարունակում են զարգացնել Visa քարտերով անկանխիկ վճարումները և հայտարարել են ՙՕլիմպիական արշավ Սոչի 2014՚ նոր մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Խաչատրյանը, ակցիայի ընթացքում կխաղարկվեն 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: լխավոր մրցանակն է ուղևորություն երկու անձի համար դեպի Սոչի` դիտելու 2014թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը:
Խաչատրյանը նշել է, որ սա բանկի 4-րդ ակցիան է, որն ուղղված է Visa քարտերով անկանխիկ գործարքների խթանմանը:
Արշավին կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանները` կատարելով գնումներ քարտով ս.թ. հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 30-ը:
ՙՕլիմպիական արշավ Սոչի 2014՚ ակցիայի նպատակը սպառողներին Visa քարտերով կատարված գնումների առավելության ցուցադրումն է, ինչը կնպաստի բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը:
Ակցիային մասնակցելը և ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նվերներ շահելը, ինչպես նաև գլխավոր մրցանակի` Սոչիի 2014թ.Ձմեռային օլիմպիական խաղերի ուղևորության հաղթողը դառնալը շատ հեշտ է. բոլոր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում ակցիայի գործելու ընթացքում քարտով ցանկացած գումարի գնումներ կատարելիս մեխանիկորեն դառնում են ակցիայի մասնակից և ստանում բոնուսային միավորներ գնման գումարից:
Աղբյուրի համաձայն, ապրանքի և ծառայությունների դիմաց Visa քարտով վճարած ամեն 1000 դրամի դիմաց քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք հաշվեգրվում են քարտապանի հաշվին: Մեկ գործարքի դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանը կարող է կուտակել 50 բոնուսային միավորից ոչ ավել: Միավորները կուտակվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով ապրանքի և ծառայությունների դիմաց արված բոլոր վճարումներից, բացառությամբ տերմինալնրով կատարված կոմունալ և այլ ծառայությունների վճարումների:
ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa ընկերության գլխավոր մենեջեր Կատաժինա Սոսինը նշել է, որ Visa-ն Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանովորն է 27 տարի շարունակ` սկսած 1986թ., և ունի Միջազգային օլիմպիական շարժման ՙվճարային համակարգեր՚ դասի բացառիկ գործընկերոջ կարգավիճակ: Visa-ն միակ վճարային քարտն է, որով հնարավոր է ապրանքի և ծառայությունների դիմաց վճարումներ կատարել Օլիմպիական խաղերի անցկացման ողջ տարածքում: Visa-ի այս կարգավիճակը վավեր է 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի, 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերի, 2018թ. Ձմեռային և 2020թ. Ամառային օլիմպիադաների ընթացքում: ՙԲազմամյա գործընկերային հարաբերությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ օգնում են Visa-ին ներդնել իր ծանրակշիռ ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում, ինչպես նաև նպաստում են Visa-ի մարտավարական նպատակին հասնելուն, որն է ընդլայնել անկանխիկ վճարումների օգտագործման սահմանները սպառողների անընդմեջ աճող թվաքանակի համար՚, - նշել է նա:
Խոսելով պլաստիկ քարտերի հայկական շուկայի մասին, Սոսինը նշել է, որ այն զարգանում է արագ, սակայն նկատելով, որ Հայաստանում գործառնությունների 90%-ը շարունակվում են իրականացնվել կանխիկ եղանակով: Նա վստահութոյւն է հայտնել, որ նման իրավիճակը շտկել կօգնեն զանազան մարկետինգային հետազոտություններն ու ակցիաները:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ինչպես նաև VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ 2003թ.-ից: Բանկի Visa քարտապանների քանակը գերազանցում է 280 հազ., ինչն ապահովում է հայկական շուկայում առաջին տեղը քարտերի թվով: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: