Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2013 16:24
EBRD ծրագիրը Հայաստանի բանկերին տվեց 10 հազար նոր հաճախորդ և 4 մլն.դոլարի լրացուցիչ ավանդներ
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կրթական ծրագիրը Հայաստանի բանկերին տվեց 10 հազար նոր հաճախորդ և 4 մլն.դոլարի լրացուցիչ ավանդներ: Այս մասին այսօր ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցած` ծրագրի արդյունքների ամփոփմանը վերաբերվող սեմինարին լրագրողներին հայտարարել է Developing markets associates (DMA) ղեկավար Լեոն Այզեկը, ում հանձնարարվել էր ծրագրի իրականացումը: Ծրագիրն ուղղված էր դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների կողմից բանկերի նկատմամբ վստահության բարձրացմանը:
Ծրագրի համակարգող Սառա Հյուգոն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցել են 24 հազար հայեր, որոնց տրամադրվել է անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչի շնորհիվ Հայաստանի բանկերն ստացան ֆինանսապես կրթված նոր հաճախորդներ, որոնց մի մասը ¥20%¤ գերադասեցին իրենց խնայողութոյւնները դնել բանկերում: Նա նաև հաղորդել է, որ ծրագրի մասնակիցների մեծ մասը ¥74%¤ ընդունել է, որ արտասահմանից, մասնավորապես Ռուսաստանից, պարբերաբար ստանում է ֆինանսական օգնություն ¥բանկային փոխանցումների տեսքով¤: Ընդ որում, շատերն ուղղակի կախման մեջ են գտնվում այդ փոխանցումներից:
EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը սեմինարի ընթացքում նշել է, որ հայերի մեծամասնությունը դրամական փոխանցումներ է ստանում արտասահմանից, ընդգծելով, որ նրանցից քչերն են, որ բանկերում ունեն ավանդային հաշիվներ, նշելով, որ ՙայդ քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումից շահում են թե քաղաքացիները, և թե երկրի տնտեսությունը՚:
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ողջունելով EBRD նախաձեռնությունը, նկատել է, որ բնակչության ֆինանսական գրագիտությունը նրանց ֆինանսական բարեկեցությունը բարձրացնելու ամենաարդյունավետ գործիքներից մեկն է: Նա հիշեցրել է, որ ԿԲ մշակել է քաղաքացիների ֆինանսական գրագիտության ազգային ռազմավարություն, որի նպատակն է` բարձրացնել քաղաքացիների ներգրավվծությունը ֆինանսական հատվածին:
Նա մի շարք ցուցանիշներ է բերել, որոնք թույլ են տալիս գնահատել ֆինանսկան գրագիտություն մակարդակը երկրում: Մասնավորապես, այդ ցուցանիշներից է այն քաղաքացիների բաժինը, ովքեր իրականացնում են ընտանեկան բյուջեի արդյունավետ պլանավորում: Նման քաղաքացիները Հայաստանում 2012 թվականի արդյունքներով կազմել են ընդամենը 14%, մինչև 2019 թվականն այս ցուցանիշը, ըստ ԿԲ կանխատեսումների, կհասնի 30%-ի, իսկ 2024 թվականին` 50%-ի:
Նշենք, որ նման ծրագրեր EBRD իրականացրել է նաև անցումային տնտեսություն ունեցող երկրներում, այդ թվում` Վրաստանբում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ադրբեջանում: Ծրագրի շրջանակներում ընդհանուր հաշվով ֆինանսական խորհրդատվութոյւն է ստացել 145 հազար մարդ, որոնցից 23 հազարը հաշիվներ է բացել բանկերում, իսկ նոր ավանդների ընդհանուր գումարը կազմել է 26 մլն.դոլար: