Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2013 18:28
Արմսվիսբանկը և Համահայկական Բանկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
ԱրմԻնֆո. Արմսվիսբանկը և Համահայկական Բանկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին է նշվում հոկտեմբերի 10-ին ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված համատղ մամուլի հաղորդագրության մեջ: Այն ստորագրել են Արմսվիսբանկի տնօրինության նախագահ-գործադիր տնօրեն պարոն ևորգ Մաչանյանը և Համահայկական բանկի լխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:
Աղբյուրի համաձայն, հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակն է հանդիսանում ընդարձակել ֆինանսավորման հնարավորություններըª երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնող արտահանման միտված ձեռնարկությունների համարª առաջարկելով համաֆինանսավորման տարբեր փաթեթներ: Ընդ որում, Ֆինանսավորման համատեղ հեռանկարների ուսումնասիրության գործընթացում կողմերը նույնպես կհամագործակցեն: Բանկերի ղեկավարները նշեցին, որ համատեղ երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորման արդյունքում լրացուցիչ հնարավորություն կընձեռվի հայրենական տնտեսության զարգացման, ինչպես նաև արտաքին շուկաներում տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը խթանման հարցում:
Հիշեցնենք, որ Արմսվիսբանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004 թվականի հոկտեմբերի 7-ին և ստացել է ՀՀ ԿԲ-ի N 84 արտոնագիրը 2005 թվականի փետրվարի 25-ին: Բանկի սեփականատերն է Վարդան Սիրմաքեսը, որը շվեյցարական ժամացույցների ՙՖրանկ Մյուլլեր Ուոչլանդ՚ ընկերության հիմնադիրն է, համասեփականատերը և գործադիր տնօրենը: Բանկի կանոնադրական կապիտալը 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 7.002 մլրդ ՀՀ դրամ (մոտ 17.3 մլն ԱՄՆ դոլար), 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 13.5 մլրդ դրամ (մոտ 33.3 մլն ԱՄՆ դոլար): Բանկն ունի ավելի քան 1400 հաճախորդ: Բանկի աշխատակիցները 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ 95-ն են: Արմսվիսբանկը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով` կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային (corporate, investment և private banking) ծառայությունների ոլորտում: Բանկի նպատակային խմբերն են հանդիսանում` խոշոր կորպորատիվ հաճախորդները, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունները:
Հավատարիմ մնալով իր ընտրված ռազամվարությանը, Բանկն առաջիկայում նախատեսում է ակտիվացնել իր գործունեությունը ֆինանսական շուկայում` ներդնելով կորպորատիվ, ներդրումային բանկային նոր ծառայություններ, կտրուկ ավելացնելով հաճախորդների թվաքանակը և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Համահայկական բանկը Հայաստանում գործող նոր տեսակի ֆինանսական կառույց է: Բանկի նպատակն է ֆինանսավորել արտահանմանը միտված Հայաստանի միջին չափի մասնավոր ձեռնարկությունների երկարաժամկետ ներդրումները: Ֆինանսավորման գործընթացն իրականացվում է զուտ շուկայական կանոններով: Բանկը չի ընդունում պետական պատվերներ: Բանկի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից: Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացիª համագործակցում և առաջարկում է ձեռնարկություններին համատեղ ֆինանսավորման փաթեթներ, որտեղ համեմատաբար կարճաժամկետ և շրջանառու կապիտալի պահանջները բավարարվում են առևտրային բանկերի միջոցներով, իսկ համեմատաբար երկարաժամկետ կապիտալ ներդրումներըª Համահայկական բանկի միջոցներով: Համահայկական բանկը նախատեսում է նաև ձեռնարկություններին ֆինանսավորել անուղղակիորենª ընտրելի առևտրային բանկերին վարկեր տրամադրելու միջոցով: