Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2013 19:02
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը տոնել է Հայաստանում իր գործունեության 15-ամյա հոբելյանը
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը տոնել է Հայաստանում իր գործունեության 15-ամյա հոբելյանը: Տոնական միջոցառումը տեղի է ունեցել նախօրեին, Երևանի Կասկադում:
Ինչպես իր ելույթում նշել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, Հայաստանում իր գործունեության 15 տարիներին Բանկը հասել է մեծ հաջողությունների, դառնալով երկրի խոշորագույն բանկերից մեկը, առաջատր դիրքեր զբաղեցնելով հիմնական ֆինանսական ցուցանիշների աճի տեմպերով: ՙ2007 թվականի նոյեմբերին Առէկսիմբանկի կապիտալին Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` ՙազպրոմբանկի՚ մասնակցությունից հետո Բանկը լրջորեն ամրապնդեց իր դիրքերը շուկայում, ներդնելով նոր ծառայութոյւնների լայն ընտրանի, ուժեղացնելով ռիսկ-մենեջմենտի համակարգը, ինչպես նաև ձեռք բերելով խոշոր հաճախորդ-փոխառուների, ի դեմս երկրի համակարգաստեղծ ձեռնարկությունների՚,-ընդգծել է Ա.Խանդկարյանը:
Հոբելյանի առթիվ Բանկին շնորհավորեց ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ առաջին փոխնմախագահ, ՙԱռէկսիմբանկ-ոզպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Խորհրդի անդամ Վիկտոր Կորենդյուկը: Նա մայր բանկի կողմից Արմեն Խանդկարյանին ու նրա տեղակալ Վիգեն Բարսեղյանին պարգևատրեց ՙՊատվո Նշան՚ ոսկե մեդալներով` ադամանդներով: Շնորհավորական տեսահաղորդագրությամբ տոնակատարության մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ակտիվները կազմել են 157.6 մլրդ.դրամ, տարեկան աճը` 40.3%: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 21.4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցլով 29.1 % աճ: Բանկի ընդհանուր պարտավորությունները տարեկան կտրվածքով աճել են 42.3 %, մինչև 136,2 մլրդ դրամ: Ընդ որում, հաճախորդների նկատմամբ բանկի պարտավորություններն աճել են տարեսկզբին ավելի քան 2 անգամ, մինչև 87.6 մլրդ դրամ: 2013 թվականի 9 ամիսները բանկը եզրափակել է 413 մլն.դրամ զուտ շահույթով: Ընթացիկ տարվա երրորդ բանկի մայր կառույցը ՙդուստրին՚ տրամադրեց 4.1 մլրդ դրամի սուբօրդինացիոն վարկ, ինչի շնորհիվ կանոնադրական կապիտալը տարեսկզբի 12.347 մլրդ դրամից աճեց մինչև 16,452 ցմլրդ.դրամ, ինչն էլ ,իր հերթին, հիմնական կապիտալը 16,833 մլրդ.դրամից ավելացրեց մինչև 21,351 մլրդ դրամ: Դրանով ավելի ամրապնդվեցին բանկի վարկային դիրքերը շուկայում և հոկտեմբերի 1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմեցին 98.8 մլրդ դրամ:
Նշենք, որ ազպրոմբանկը 2007 թվականի նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը: 2008 թվականի հուլիսին ազպրոմբանկն իր բաժնեմասը հասցրեց 94.15 % - ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Raiffeisenbank-ից գնեց մնացած 5.85 % - ը, դառնալով ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: