Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2013 20:40
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում են շուկայում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունները
ԱրմԻնֆո. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների շարքում 2013 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ընդգրկվել են շուկայում գործող բոլոր 7 ապահովագրական ընկերությունները: Դրանց մեջ առաջատարն ՙՌոսգոսստրախ-Արմենիան՚, որն ընդհանուր ցանկում զբաղեցրել է 166 տեղը և պետական բյուջեին է վճարել 528,2 մլն դրամ, որից 516 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկի տեսքով:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, ցանկում 217-րդ տեղում է ԻՆՈ Արմենիան` 366,2 մլն դրամ, այդ թվում ` 353.9 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկի տեսքով:
Այնուհետև հաջորդում են ՌԵՍՈ-ն` 314 տեղ (257.1 մլն դրամ, որից 255,3 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկի տեսքով), Արմենիա ապահովագրական ընկերությունը (նախկին ՌԱՍԿՈ)` 437 տեղ (181.4 մլն դրամ, այդ թվում` 177,5 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկի տեսքով), Սիլ Ինշուրանսը` 507 տեղ, վճարելով 153,4 մլն դրամ, որից 150,7 մլն.դրամը` շահութահարկի և եկամտահարկի տեսքով, Նաիրի Ինշուրանսը` 583 տեղ (129.6 մլն դրամ, այդ թվում` 115.9 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկի տեսքով): Ապահովագրական ընկերությունների գծով ցանկը եզրափակում է արանտ Ինշուրանսը` 587 տեղ, վճարելով 128.5 մլն.դրամ, որից 89.5 մլն դրամը շահութահարկի և եկամտահարկի տեսքով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2013 թվականի հոկտեմբերի 1 – ին կուտակված շահույթի գծով առաջատարների եռյակում են Արմենիա Ինշուրանսը` 1.4 մլրդ դրամ, ՆԱԻՐԻ Ինշուրանսը` 640.4 մլն դրամ և ԻՆՈ Արմենիան` 217,3 մլն դրամ: