Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2013 15:45
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է Unistream համակարգով փոխանցման սահմանները
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Unistream համակարգով փոխանցումները նոր հնարավորություններ են ընձեռում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է փոխանցումներ Unistream համակարգով դեպի Ալբանիա, Բուլղարիա, Վիետնամ, Լիտվա, Մոնղոլիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա և Իսրայել անհասցե ուղղություններով. հասցեատերը կարող է ստանալ փոխանցումը նշված երկրների ցանկացած տրամադրման կետում երեք արժույթով` ՌԴ ռուբլով, ԱՄն դոլլարով ու Եվրոյով:
Աղբյուրի համաձայն անհասցե փոխանցումներ կատարելիս բավական է նշել ստացողի տվյալները, փոխանցման գումարն ու արժույթը, երկիրը, որտեղ արդեն ստացողը կարող է ինքնուրույն ընտրել տրամադրման կետը:
Հնարավոր են փոխանցումներ նաև նշված երկրներից դեպի Հայաստան, իսկ ժամանակ խնայելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց Բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, ասել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին առցանց, իրական ժամանակի ռեժիմում: Փոխանցման համար գանձվող միջնորդավճարը կազմում է 1%-2,5%` կախված փոխանցման ուղղությունից:
ՙՄենք ձգտում ենք, որ մեր հաճախորդները վստահ լինեն, որ միշտ կարող են կատարել արագ և վստահելի փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց նախընտրած ուղղությամբ: Մենք Հայաստանի շրջանների և այլ երկրների բնակիչներին տալիս ենք հնարավրություն օգտվելու դրամական փոխանցումների հարմար և որակյալ համակարգից` «Յունիստրիմիցե` ընդլայնելով գումարի ուղարկման և ստացման ուղիները՚,-նշել է ՙՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևւ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:
ՆՄշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ UNIstream միջազգային վճարային համակարգն ամենահայտնի և տարածված համակարգերից է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, որը հաջողությամբ է գործում վճարումների շուկայում ավելի քան 12 տարի, և ավելի քան 100 երկրներում, իր ավելի քան 333,5 հազար սպասարկման կետերի միջոցով, ինքնասպասարկման տերմինալների հետ միասին: Համակարգի տարեկան շրջանառությունը գերազանցել $ 5 մլրդ-ը: UNIstream-ն իր իր սեփական ցանցերն ունի Հունաստանում, Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում: Համակարգի գործընկերներն են ավելի քան 450 ֆինանսական հաստատություններ թղջ աշխարհում: Հայաստանում համակարգը արդեն ունի մոտ 200 կետ: Միայն մայրաքաղաքում գործում են 75 կետեր: Հայստանում UNIstream համակարգի փոխանցումմների մոտ 77% - ն իրականացվում է հաճախորդի միասնական քարտով: UNIStream համակարգին Հայաստանում ընդգրկված են Զարգացման Հայկական Բանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Պրոմեթևս Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, Ինեկոբանկը, Արարատբանկը, ACBA-Credit Agricole Bank-ը: Հայստանում UNIStream համակարգի գործընկերների թիվն անդեն հասել է 11-ի, Յունիբանկի հետ միասին: