Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2013 13:52
"ՊրոԿրեդիտ Բանկը" գործարկում է իր նոր ինտերնետային կայքը` www.procreditbank.am
ԱրմԻնֆո: "ՊրոԿրեդիտ Բանկը" գործարկում է իր նոր տեսքով և լիովին գործուն ինտերնետային կայքը` www.procreditbank.am:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից, կայքը հարմարեցված է այնպես, որ կայք այցելող ցանկացած հաճախորդ առավելագույն տեղեկատվություն ստանա Բանկի ծառայությունների մասին, ինչպես նաև պարունակում է մանրամասն տեղեկատվություն ՙՊրոԿրեդիտ Բանկի՚ երիտասարդ բանկիրների ծրագրի մասին, որտեղ դիմորդները հեշտությամբ կարող են լրացնել օնլայն դիմում:
ՙՄենք բավականին երկար ենք աշխատել այս նոր կայքի պատրաստման վրա, որպեսզի օգտագործման տեսանկյունից այն դարձնենք առավել հարմար: Այդ նպատակով մենք հաշվի ենք առել մեր աշխատակիցների և հաճախորդների կարծիքները և դիտարկումները: Կարծում ենք կայքը տրամադրում է այն ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մեր հաճախորդներին բանկային ծառայություններից օգտվելն առավել հեշտ դարձնելու համար՚, - ասել է գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն:
ՙՊրոԿրեդիտ Բանկը՚ Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:
Հայաստանի ՙՊրոԿրեդիտ Բանկը՚ ՙՊրոԿրեդիտ՚ խմբի մի մասն է կազմում, որը բաղկացած է երմանիայում, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (երմանիա) գտնվող ՙՊրոԿրեդիտ Հոլդինգի՚ (ProCredit Holding) կողմից:
Հայաստանի ՙՊրոԿրեդիտ Բանկի՚ հիմնադիրներն են. ՙՊրոԿրեդիտ Հոլդինգ՚ (ProCredit Holding) – 79.51% բաժնեմասով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) – 10.83% բաժնեմասով, Զարգացման Բանկ (KfW) – 9.66% բաժնեմասով: