Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2013 19:55
ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
ԱրմԻնֆո. 2013 թվականի նոյեմբերի 6-ից ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից,
ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000.00 ՀՀ դրամ անվանական արժեքով, 363 օր ժամկետայնությամբ և 9.5491% միջին եկամտաբերությամբ 10,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, զեղչատոկոսային պարտատոմսեր: Պարտատոմսերի բորսայական հապավումն էª NMCCB7:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին ԱՀԸ-ի նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայումª 912,170,187.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն յոթերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին հինգ թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3, NMCCB4 և NMCCB5) 2011-2013թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրի Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (NMCCB6) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 22.08.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 27.01.2014թ.: Ըստ ԱրմԻնֆո գործակալությնան` Հայստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, ԱՀԸ ակտիվների 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 29.9 մլրդ դրամ (տարեկան աճը` 32.2 %), պարտավորությունները` 19.4 մլրդ դրամ (տարվա աճը` 53.3 %): Ընկերության զուտ եկամուտը 2013-ի առաջին 9 ամիսներին կազմել է 441,4 մլն դրամ (տարեկան աճը` 28.6%), որից 160 մլն դրամը դա եռամսյակայի արդյունքում (երրորդ եռամսյակի աճը` 14,4%):