Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2013 14:33
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մասնակցեց ՙԻմ ֆինանսների միամսյակ՚ ծրագրին:
ԱրմԻնֆո. Հոկտեմբեր ամսվա ընթացքում Հանրապետության առևտրային բանկերի շրջանում անցկացվեց ՙԻմ ֆինանսների միամսյակ՚ խորագրով ծրագիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն նվիրված էր քաղաքացիների շրջանում ֆինանսաբանկային ոլորտի ծառայությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, բանկերի կողմից հատուկ ծառայությունների և պրոդուկտների ներկայացմանը: ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը՚ մասնակցեց միամսյակի շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումներին և տոնակատարություններին Երևանում, յումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում և Էջմիածնում:
Աղբյուրի համաձայն, ցուցահանդեսների ընթացքում այցելուներին առաջարկվեցին անվճար MasterCard Standard տիպի միջազգային վճարային քարտեր` 1 տարի ժամկետով և 1% cash-back-ի հնարավորությամբ, սպասարկման սրահներում զեղչեր ստանալու և բազում նվերներ ձեռք բերելու արտոնություններով: Բացի այդ, միամսյակի շրջանակներում Բանկի գլխամասային գրասենյակում անցկացվեց հատուկ էքսկուրսիա Բանկի աշխատակիցների երեխաների համար` ՙՈւզում եմ աշխատել բանկում՚ ընդհանուր կարգախոսի ներքո:
Միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումները համընկան նաև Բանկի 15-ամյակի տոնակատարությունների հետ: Հոբելյանական տարվա ընթացքում իր 15-ամյա հոբելյանի առթիվ Բանկն անցկացրեց մի շարք ակցիաներ և տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներին շնորհվեցին նվերներ և սպասարկման արտոնյալ պայմաններ: Միամսյակը եզրափակվեց սույն թվականի հոկտեմբերի 31-ին` Հյուսիսային պողոտայում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսով:
Նշենք, որ Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը հիմնադրվել է 1998 թվականին, Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերն ապահովելու նպատակով: Բանկի միակ բաժնետերն է ռուսական ազպրոմբանկը: Բանկը հանդիսանում է միջազգային վճարային VISA և MasterCard համակարգերի սկզբունքային անդամը, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամը: 2012 թվականի հունիսից ՙԱռէկսիմբանկ - ազպրոմբանկի Խումբ՚-ը Visa կողմից սերթիֆիկացվել է որպես Ինտերնետում էկվայրային Visa քարտերի սպասարկող:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությա, Հայստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Առէկսիմբանկ - ազպրոմբանկի խմբի վարկային քարտերի միջոցները 2013 թվականի հոկտեմբերի 1 – ին կազմել են 8 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային պորտֆելի 8 %-ը: Այս ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ այս տարվա հունվար - սեպտեմբեր ամիսներին աճել է 36 %: