Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013 18:42
Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2013 թթվականի երրորդ եռամսյակում մի փոքր աճել է, օտարերկրյա կապիտալի մասնակցոթւյան 18.2% կրճատման հետեւանքով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 1.9 %, մինչեւ 73.8 մլրդ դրամ ($ 182.1 մլն), տարեկան կտրվածքով աճելով 24.6 %: Ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալը երրորդ եռամսյակում ավելացել է 4,4 %, տարեկան կտրվածքով` 28.1 %, կազմելով 58.6 մլրդ դրամ ($ 144.7 մլն ):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կանոնադրական կապիտալումեռամսյակի կտրվածքով նվազել է 18.2%, տարեկան անկումը` 17.5 %, մինչեւ 13.2 մլրդ դրամ ($ 32.7 մլն): Ընդ որում, գլխավոր պահուստներն աճել են 1,9 %, մինչեւ 1.8 մլրդ դրամ ($ 4.5 մլն), տարեկան աճը` 23,9 %:
2013 թվականի ինն ամիսները Հայաստանի վարկային ընկերությունները եզրափակել են 4.4 մլրդ դրամ ($ 11 մլն) զուտ շահույթով, տարեկան աճը` 13.6%: Կուտակված շահույթը երրորդ եռամսյակում աճել է 5.3 %, տարեկան աճը` 27.8 %, կազմելով 13 մլրդ դրամ ($ 32 մլն) կամ ընդհանուր կապիտալի 17.6 %-ը (2013-ի 2-րդ եռամսյակի 17 %-ի եւ 2012-ի 3-րդ եռամսյակի 17.1 %-ի համեմատ):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 33 վարկային ընկերություն եւ 123 մասնաճյուղ, 2012 թվականի 32 վարկային կազմակերպության եւ 90 մասնաճյուղի փոխարեն: Մասնավորապես, 2013-ի փետրվարին վարկային ընկերությունների ցանկը համալրեց ՙԿրեդո Ֆինանս՚ ընկերությունը: Արդյունքում, Հայաստանում արդեն գործում է 29 ունիվերսալ վարկային կազմակերպություն, երեք լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեկի շուկայում` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚ Ազգային հիփոթեքային ընկերությունը ու Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ընկերությունը: Ընդ որում, վերջին երկուսը, որոնք կոչված են վերաֆինանսավորելու հիփոթեկային վարկերը, առաջատար դիրքեր են զբաղեցնում վարկային պորտֆելի ծավալներով առաջատարների հնգյակում: