Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013 19:05
Հայաստանի վարկային կազմակերպությունների պարտականությունները 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել են 4.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել են 4.7 %, տարեկան կտրվածքով` 24.8%, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 122.6 մլրդ դրամ ($ 302.5 մլն): Այս մասին է հաղորդում ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Ըստ տվյալների, վարկի ընկերությունների ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները երրորդ եռամսյակում աճել են 2.6 %-ով, մինչեւ 73.9 մլրդ դրամ ($ 182.3 մլն, տարեկան աճը` 28.7%), ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորութոյւնները` 0.1%, մինչեւ 9.1 մլրդ դրամ ($ 22,3 մլն, տարեկան աճը` 32.6 %), իրավաբանական անձանց ժամկետային պարտավորությունները` 5.6% մինչեւ 31.7 մլրդ դրամ ($ 78.1 մլն, տարեկան աճը` 17 7%): Երրորդ եռամսյակում աճ է արձանագրվել նաեւ ցպահանջ պարտավորություններով` 5.9 %, մինչեւ 826,9 մլրդ դրամ ($ 2 մլն, տարեկան աճը` 24%), վճարված տոկոսների գծով` 31.3 %, մինչեւ 2.3 մլրդ դրամ ($ 5.7 մլն, տարեկան աճը` 11.3% ): Այլ պարտավորություններն աճել են 35.7 %, մինչեւ 4.8 մլրդ դրամ ($ 11.9 մլն, տարեկան աճը` 11.8% ): Վարկային կազմակերպությունների պարտավորությունների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է բանկերին եւ այլ ֆինանսական կազմակերպություններին` ավելի քան 60 % եւ իրավաբանական անձանց հանդեպ կարճաժամկետ պարտավորություններին` 26 %:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 33 վարկային ընկերություն եւ 123 մասնաճյուղ, 2012 թվականի 32 վարկային կազմակերպության եւ 90 մասնաճյուղի փոխարեն: Մասնավորապես, 2013-ի փետրվարին վարկային ընկերությունների ցանկը համալրեց ՙԿրեդո Ֆինանս՚ ընկերությունը: Արդյունքում, Հայաստանում արդեն գործում է 29 ունիվերսալ վարկային կազմակերպություն, երեք լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեկի շուկայում` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚ Ազգային հիփոթեքային ընկերությունը ու Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ընկերությունը: Ընդ որում, վերջին երկուսը, որոնք կոչված են վերաֆինանսավորելու հիփոթեկային վարկերը, առաջատար դիրքեր են զբաղեցնում վարկային պորտֆելի ծավալներով առաջատարների հնգյակում: