Երեթշաբթի, 12 Նոյեմբերի 2013 11:56
Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներում եռամսյակային ամենամեծ աճն արձանագրվել է կանխիկ դրամական միջոցներով եւ բանկերի նոստրո-հյաշիվներով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներում 2013 թվականի 3-րդ եռամսյակում ամենամեծ աճն արձանագրվել է կանխիկ դրամական միջոցներով եւ բանկերի նոստրո-հյաշիվներով, համապատասխանաբար կազմելով` 35.4 % եւ 15.4 %: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, որոնք տրամադրվել են Արմինֆո գործակալությանը, կանխիկ դրամական միջոցների բացարձակ մեծությունը հոկտեմբերի 1-ին կազմել է 854,9 մլրդ դրամ ($ 2.1 մլն, տարեկան աճը` 93 %), իսկ նոստրո հաշիվների վրայի միջոցները կազմել են 7.7 մլրդ դրամ ($ 19 մլն, տարեկան աճը` 32%): Համեմատության համար նշենք, որ կանխիկ դրամական միջոցները 2012 թվականի նույն ժամանակահատվածում նույնպես ցուցաբերեցին մի փոքր աճ, իսկ նոստրո-հաշիվները` ցուցադրեցին ամենախոշոր անկումը:
Հայստանի ՎԿ ընդհանուր ակտիվները 2013 թվականի 3-րդ եռամսյակում աճել են3.6 %, հոկտեմբերի 1-ին կազմելով $ 484.6 մլն (196.4 մլրդ դրամ), տարեկան կտրվածքով աճելով 24.7%: Դրանց կառուցվածքով գերակշռում են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը (45.6 %) եւ բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները (26.4 %), որոնք բացարձակ արտահայտությամբ հոկտեմբերի 1-ին համապատասխանաբար կազմել են 89.4 մլրդ դրամ ($ 220 մլն ) եւ 51.9 մլրդ դրամ դրամ ($128.1 մլն ): Ընդ որում, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը 3-րդ եռամսյակում աճել է 2,2 % (տարեկան կտրվածքով աճելով 1 %), իսկ պահանջները բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ աճել են 7.9 % (տարեկան աճը` 11.7 %): Տարեկան կտրվածքով ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է 28.8%, իսկ պահանջները բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ` 25,7 %: Բացի այդ, փոխկապակցված անձանց եւ իրենց աշխատակիցնրին տրամադրված վարկերը եռամսյակում աճել են 10.7 % (տարկան կտրվածքով աճը` 2 %), կազմելով 4.1 մլրդ դրամ ($ 10.2 մլն), տարեկան կտրվածքով աճելով 17.7 %: Այդ ֆոնին, կորպորատիվ վարկավորումը, լիզինգը, ֆակտորինգը, ներդրումները պետական արժեթղթերում ցուցադրեցին եռամսյակային անկում, իսկ տարեկան կտրվածքով որոշակի աճ: Այսպես, իրավաբանական անձանց վարկավորման ծավալը 3-րդ եռամսյակում նվազեց 2% (տարեկան կտրվածքով աճը կզմել էր 0.8 %), կազմելով 26 մլրդ դրամ ($ 64 մլն, տարեկան աճը` 17.4 %): Վարկային կազմակերպությունների ներդրումների ծավալը պետական արժեթղթերում եռամսյակում կրճատվել է 7.9 % (տարեկան կտրվածքով աճը կազմել էր 24.4 %), կազմելով հոկտեմբերի 1-ին 3.1 մլրդ դրամ ($ 7.7 մլն, տարեկան աճը` 19 8%): Լիզինգային, ֆակտորինգային գործառնությունների ծավալը հաշվետու եռամսյակում նվազել է 2.6% (տարեկան կտրվածքով աճը` 14.2 %), կազմելով 8.9 մլրդ դրամ ($ 22.2 մլն, տարեկան աճը` 8.6%):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 33 վարկային ընկերություն եւ 123 մասնաճյուղ, 2012 թվականի 32 վարկային կազմակերպության եւ 90 մասնաճյուղի փոխարեն: Մասնավորապես, 2013-ի փետրվարին վարկային ընկերությունների ցանկը համալրեց ՙԿրեդո Ֆինանս՚ ընկերությունը: Արդյունքում, Հայաստանում արդեն գործում է 29 ունիվերսալ վարկային կազմակերպություն, երեք լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեկի շուկայում` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚ Ազգային հիփոթեքային ընկերությունը ու Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ընկերությունը: Ընդ որում, վերջին երկուսը, որոնք կոչված են վերաֆինանսավորելու հիփոթեկային վարկերը, առաջատար դիրքեր են զբաղեցնում վարկային պորտֆելի ծավալներով առաջատարների հնգյակում: