Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013 20:11
Հայաստանի գլխավոր բանկիրը վստահությամբ հայտարարել է, որ 2013 թվականի կեզրափակվի 7% ինֆլյացիայով 
ԱրմԻնֆո. Հայաստանի գլխավոր բանկիրը վստահությամբ հայտարարել է, որ 2013 թվականը կեզրափակվի 7% ինֆլյացիայով, միաժամանակ հաշվի առնելով նաև էներգակիրների այս տարի տեղի ունեցած թանկացումները: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցին:
Նա նշել է, որ գնաճը 2013 թվականի հոկտեմբերին տարեկան կտրվածքով կազմել է 7.1%, 2013 թվականի հունվար – հոկտեմբերին՝ 3.5 %, իսկ 2012-ի հունվար – հոկտեմբերի համեմատ՝  5.7 %: ՄԻաժամանակ նա հաղորդել է, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով ինֆլյւացիան ամրագրված է 4% (+/-1.5% ): «Այս տարի տեղի ունեցավ էներգակիրների սակագների բարձրացում, որի ազդեցությունը բերեց գների բարձրացման: Արդյունքը դրանից եղավ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի, կազմելով 2.5-3 %: Այնուամենայնիվ, վերջին ամիսների դինամիկան նշում է դեպի ինֆլյացիայի անկումը», - ասել է Ջավադյանը: Այսպես, 2013 թվականի օգոստոսին տարեկան ինֆլյացիան հասավ 9.3%-ի, սեպտեմբերին նվազելով մինչև 8.2 %, հոկտեմբերին՝ մինչև 7.1 %: Համեմատության համար նա հիշեցրել է նախորդ տարվա ցուցանիշները՝ 2012-ի նոյեմբերին՝ 1.4 %, իսկ դեկտեմբերին` 2.1 %:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գազի և էլեկտրաէներգիայի հուլիսին տեղի ունեցած 14.5 % թանկացումը ծառայությունների սակագները Հայաստանում բարձրացրեց 5%, որոնց մասնաբաժինը սպառողական զամբյուղում 11.26 %, ինչով էլ պայմանավորված էր հուլիսյան ինֆլյացիան Հայաստանում՝ 0.4%:  2013 թվականի օգոստոսին ծառայությունների սակագներն աճեցին 2.6% ( տարեկան կտրվածքով՝ 11.2 %), իսկ այս տարվա հունվար - օգոստոսին` 10.5% ( նախորդ տարվա հունվար – օգոստոսի համեմատ սակագներն աճել են 4.4 %): Ընդ որում, օգոստոսին ծառայությունների սակագների աճը հիմնականում պայմանավորված էր բնակարանային և կոմունալ ծառայությունների սակագների՝ 6% աճով: Սեպտեմբերին ծառայությունների սակագները նվազեցին 0.2% (տարեկան աճը՝  10.96 %), իսկ այս տարվա հունվար – սեպտեմբերին՝ աճեցին 10.4% (նախորդ տարվա հունվար – սեպտեմբերի աճը՝  5.1%): Այս տարվա հոկտեմբերին սակագների նվազումը շարունակվեց, կազմելով 0.3 (տարեկան աճը՝  10.3%), իսկ այս տարվա հունվար - հոկտեմբերին արձանագրվել է աճ՝ 10% (2012-ի հունվար – հոկտեմբերի համեմատ ծառայությունների սակագներն աճել են 5.6 %):