Երեթշաբթի, 12 Նոյեմբերի 2013 14:05
Տեսագրանցիչներ ՌԵՍՈ ընկերությունից: Այսուհետ հայ վարորդները կարող են ինքնուրույն գրանցել ՃՏՊ-ները
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը ԿԱՍԿՈ ապահովագրական պոլիսի հետ միասին իր հաճախորդներին նվիրում է տեսագրանցիչներ:Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հաղորդել է ընկերության գործադիր տնօրեն Սամվել րիգորյանը:
Նվերի գաղափարը, պարզաբանել է ՌԵՍՈ-ի տնօրենը, միանգամից լուծում է ապահովագրական շուկայի համար կարևորագույն համարվող երկու պրոբլեմ: ՙԱռաջին հերթին, նվիրված տեսագրանցիչի միջոցով ապահովադիրը կարող է այսուհետ ինքնուրույն գրանցել պատահարը, ազատվելով ՃՏՊ իրական պատկերն ապացուցելու անհրաժեշտությունից: Երկրորդ, մենք կոտրում ենք վարորդների մոտ ձևավորված կարծրատիպերը, որ ապահովագրական ընկերությունները փորձում են ամեն կերպ խուսափել վարորդների վնասները փուխհատուցելու պարտավորությունից, այդ նպատակով առավելագույնս ձգձգելով ու բարդացնելով ապահովագրական պատահարների կարգավորման գործընթացը՚: Ս.րիգորյանը վստահ է, որ ապահովադիրների կողմից նման միջոցների կիրառումը թույլ է տալիս շուկան մաքրել խաբեբաներից, ինչպես նաև այն անձանցից, որոնք փորձում են նյութական օգուտներ քաղել ապահովագրությունից: ՌԵՍՈ ընկերությունը, ընդգծել է ապահովագրողը, իր առջև խնդիր է դնում ցանկացած ճանապարհով նվաճել վստահություն, ընդ որում, ինչպես իր մշտական, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների մոտ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2013 թվականի առաջին կիսամյակում ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ապահովագրական պրեմիաները կազմել են 4.3 մլրդ դրամ (տարեկան աճը` մոտ 10%), ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ (տարվա աճը` ավելի քան 2 անգամ): Ապահովագրողի ակտիվները հուլիսի 1 – ին կազմել է 10,1 մլրդ.դրամ, տարվա աճը` 80.2 %, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 23.7%:
Ավտո-կասկո հատվածում ընկերության ապահովագրական պրեմիաները 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են 86.6 մլն դրամ, տարեկան աճը` 62.2%: Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է Ռուսաստանի խոշորագույն` ՙՌԵՍՈ-արանտիա՚ ապահովագրական ընկերությունը: ՌԵՍՈ-ն հայկական շուկա է դուրս եկել 2008 թվականի նոյեմբերին: Ընթացիկ տարվա հունիսին ՙՀուսո Աստղ-2013՚ տոնակատարությանը ՌԵՍՈ-ն ճանաչվել է որպես բժշկական ապահովագրության ոլորտի ՙՏարվա լավագույն ապահովագրական ընկերություն՚: Իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ՙՏարվա լավագույն քաղաքացիական ծառայող և լավագույն բրենդ-2013՚ տոնակատարությանը ՌԵՍՈ-ն ճանաչվել է որպես տարվա լավագույն ապահովագրական ընկերություն: