Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2013 17:31
«Ազգայիին Հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ն ապահովել է հիփոթեքային վարկերի ծավալների տարեկան 37% աճ, մինչեւ 31.3 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. «Ազգայիին Հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ն 2013 թվականի հոկտեմբերին վերաֆինանսավորել է 74 հիփոթեքային վարկ, 577.5 մլն.դրամ ընդհանու ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին Ընկերությունը վերաֆինանսավորել է 4020 հիփոթեքային վարկ, 31.3 մլրդ.դրամ ծավալով: Հոկտեմբերին վերաֆինանսավորված վարկերի ծավալը 10 ամիսներին աճել է 26.7%, իսկ դրանց քանակը` 22.6%: ՄԻայն հոկտեմբերին վերաֆինանսավորված վարկերի ծավալը եւ քանակն աճել են 1.9%: Հունիսից մինչեւ հոկտեմբերը ներառյալ վերաֆինանսավորված վարկերի ծավալն աճել է գրեթե 15%: Տարեկան կտրվածքով վերաֆինանսավորված վարկերի ծավալն աճել է 37%, իսկ քանակը` մոտ 31 %:
2012 թվականին Ընկերությունը վերաֆինանսավորել է 3280 հիփոթեքային վարկ, 24.7 մլրդ դրամ ծավալով (տարեկան աճը` 45.3 %), 2011 թվականին` 2320 վարկ, 17 մլրդ դրամ ծավալով (տարեկան աճը` մոտ 2 անգամ), 2010 թվականին` 1310 վարկ, 9.7 մլրդ դրամ ծավալով (տարեկան աճը` 4 անգամ), 2009-ին` 336 վարկ, 2,4 մլրդ դրամ ծավալով:
Նշենք, որ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Հայաստանում գործում է 2009 թվականի հուլիսի 13-ից: Ընկերության միակ հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Ընկերությունը կոչված է վերաֆինանսավորել բանկերի եւ վարկային ընկերությունների վարկերը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ընդհանուր կապիտալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 10.5 մլրդ դրամ (3 տեղը շուկայում), կանոնադրական կապիտալը` 9,2 մլրդ (2 տեղ), ակտիվները` 29.9 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 27.7 մլրդ դրամ: Ակտիվների չափերով եւ վարկային ներդրումների ծավալով Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի վարկային կազմակերպութոյւնների առաջատարը: Տարեկան կտրվածքով Ընկերության վարկային ներդրումներ աճել են 62%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 32 %: 2013 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 441,4 մլն դրամ (4 տեղ), այս ցուցանչիշով ապահովելով 28.6% տարեկան աճ: