Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2013 19:14
Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 14%
ԱրմԻնֆո. Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ ֆիզիկական անձանց համար ապահովելով ավանդի առավել բարձր եկամտաբերություն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, այսուհետ “Շահավետ+” ավանդը ՀՀ դրամով կարելի է ձևակերպել 14% տարեկան տոկոսադրույքով`181-360 օր ժամկետով: Իսկ եթե գումարը ներդրվում է 91-180 օր ժամկետով, ապա տոկոսադրույքը կազմում է 11% տարեկան: Ավանդը կարելի է ձևակերպել նաև ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո: “Շահավետ+” ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: “Շահավետ+” ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածում:
30.09.13թ.-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է 124.2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29%-ով: Ժամկետային ավանդների ծավալն աճել է 39%-ով և կազմել 114 մլրդ դրամ: