Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2013 13:45
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ ամանորյա տոներին ընդառաջ
ԱրմԻնֆո. Ս.թ. դեկտեմբերի 01-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ մոտ երկու անգամ նվազեցրել է HABIB BANK LTD (ՄԱԷ)-ի կողմից թողարկված չեկերի տրամադրման միջնորդավճարը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այժմ մեկ չեկի արժեքը գործող 7000 ՀՀ դրամի փոխարեն կազմում է 4000 ՀՀ դրամ:
Աղբյուրը նշում է, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներն և զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր: Չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 ԱՄՆ դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք AED: Չեկատերը չեկի գումարը կարող է կանխիկացնել HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերում առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:
Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկը» ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80% փաթեթը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց մնացած 5,85%-ը Ռայֆայզենբանկից, դառնալով «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի միակ սեփականատերը: