Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2013 17:15
IFC-ի կողմից թողարկված ՙՍևան՚ մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայմանը
ԱրմԻնֆո: Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն այսօր թողարկել է 2 միլիադ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմսª նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան և խթանել մասնավոր հատվածի վարկավորումը:Պարտատոմսը հանդիսանում է IFC-ի առաջին դրամային թողարկումը: Այն նաև առաջին պարտատոմսն է, որը ողարկվել է ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են IFC գլխամասային գրասենյակից,
Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող ՙՍևան՚ պարտատոմսերը հանդիսանում են IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս, որի շրջանակներում IFC-ն կարող է պարտատոմսեր թողարկել այն ժամանակ, երբ համընկնեն շուկայական հնարավորությունները և երկրի մասնավոր հատվածի ֆինանսավորման կարիքները:
ՙԽորը և իրացվելի ներքին կապիտալի շուկան երկարատև աճի և համընդհանուր բարգավաճման հիմք է հանդիսանում, քանի որ այն մասնավոր հատվածի համար հասանելի է դարձնում ֆինանսավորման հնարավորությունները՚, - ասել է IFC-ի փոխնախագահ և գանձապետ Ջինգդոնգ Հուան: ՙIFC-ի նպատակն էª աջակցել ներքին շուկաների զարգացմանը Հայաստանում: Մենք հույս ունենք, որ այս պարտատոմսերի թողարկումը հստակ ազդանշան կհանդիսանա բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան այլ թողարկողների համար, որ Հայաստանը պատրաստ է ողջունել նրանց՚:
Պարտատոմսի գնորդների մեծամասնությունը հանդիսանում են հայկական ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրենց հերթին աջակցում են երկրում մասնավոր հատվածի զարգացմանը:
ՙIFC-ի կողմից թողարկված ՙՍևան՚ պարտատոմսըª բարձր որակի ներդրումների այլընտրանքային տարբերակ է առաջարկում ինստիտուցիոնալ ներդրողներինª միաժամանակ տրամադրելով ֆինանսական միջոցներ, որոնք կարող են կիրառվել տեղական տնտեսությանը աջակցելու նպատակով՚, - ասել է IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: ՙIFC-ն ուրախ է աջակցել Հայաստանի կապիտալ շուկաների ամրապնդմանը՚:
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ն և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն հանդիսացել են պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներ:
Տարիների ընթացքում, IFC-ի կողմից թողարկվել է 14 տեղական արժույթով պարտատոմսª ներառյալ բրազիլիական ռեալը, չինական ռենմինբին, նիգերիական նայրան և ռուսական ռուբլին: Հաճախª IFC-ն հանդիսանում է շուկայում տեղական արժույթով թողարկվող պարտատոմսերի միջազգային կամ կորպորատիվ առաջին թողարկողը:
Տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման գործընթացն իրականացնելիս IFC–ն սերտորեն համագործակցում է շուկայի կարգավորողների և մասնակիցների հետª նպատակ ունենալով կարգավորել իրավական դաշտըª խթանելով ավելի ակտիվ մասնակցություն տեղական շուկաներում և օրինակ հանդիսանալով այլ միջազգային թողարկողների համար:
Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 271 մլն. դոլար 44 ծրագրի իրականացման համար մի շարք ոլորտներում, այդ թվում ֆինանսական շուկաներ, արտադրություն և հանքարդյունաբերություն: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդի անվտանգության բարելավմանը, ֆինանսական հատվածի ամրապնդմանը, կայուն էներգետիկային զարգացմանը և կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
IFC-ի ՙՍևան՚ պարտատոմսերի ընդհանուր պայմաններըª Թողարկման ծավալª 2 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք), նանշման ամսաթիվըª դեկտեմբերի 23, 2013թ., Կատարման ամսաթիվըª դեկտեմբերի 23, 2013թ., Մարման ամսաթիվըª դեկտեմբերի 23, 2016թ., Կուպոնըª 9.70%,
Կուպոնի մարման հաճախականությունըª կիսամյակային, Վճարումըª միանվագ մարման օրը:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի: