Երեթշաբթի, 21 Հունվարի 2014 13:57
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից ճանաչվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում»
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կողմից արժանացել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` առաջ անցնելով իր մրցակիցներից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2013 թվականի արդյունքները ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփել է 2014թ. հունվարի 17-ին և հայտարարել «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակը անվանակարգերի հաղթողներին է հանձնել Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը:
«Մեզ համար հաճելի է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայի ակտիվ խաղացողներից և արժանացավ արտարժույթի շուկայում բորսայի լավագույն անդամ կոչմանը: Մենք մտադիր ենք հետագայում ևս կատարելագործել մեր կողմից տրամադրվող ֆինանսական ծառայությունների որակը և հասնել ֆոնդային բորսայում ավելի մեծ ակտիվության», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխությունն անցկացվում էր հինգ անվանակարգերում. Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում; Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում; Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում; Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում; Բորսայի լավագույն անդամ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում: Անվանակարգերից յուրաքանչյուրում ներկայացված էր երեք թեկնածու: 2010թ.-ին նույնպես «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում և «2013թ. բորսայի լավագույն անդամ» անվանակարգում:
Հիշեցնենք, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: