Երեթշաբթի, 21 Հունվարի 2014 17:43
Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը պատրաստ է թռիչքի վարկային շուկայում
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը վարկային շուկայում պատրաստվում է թռիչքի, ինչի մասին են վկայում 2013 թվականի վերջին միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցների էական ծավալները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծության, որն անց է կացվել բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, բանկի ընդհանուր պարտավորություններում այդ միջոցներն արտացոլված են իրավաբանական անձանց ցպահանջ հաշիվներում, իսկ ակտիվների մեջ` ՀՀ ԿԲ թղթակցային հաշիվներում:
ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, նշված միջոցները ՀՀ ԿԲ թղթակցային հաշիվներին «նստեցնելը» թելարված էր համապատասխան նորմատիվը պահպանելու անհրաժեշտությունով, հատկապես, որ վարկային շուկայում դրանք տեղաբաշխելու համար մինչև տարեվերջ շատ կարճ ժամանակ էր մնացել: Որպես հետևանք, Հ ԿԲ թղթակցային հաշիվների վրա միջոցների մնացորդը 2013 թվականին աճել է 12 անգամ, մինչև 118,7 մլրդ դրամ, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորոթյունները` 4 անգամ` մինչև 160,8 մլրդ դրամ: Վերջիններիս կառուցվածքում առյուծի բաժինը կազմել են իրավաբանական անձանց հանդեպ ցպահանջ պարտավորությունները, 2013 թվականին աճելով 21 անգամ, մինչև 122.3 մլրդ դրամ:
Արդյունքում, Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականին աճել են 2 անգամ, մինչև 212,1 մլրդ դրամ, իսկ ակտիվները կազմել են 233.5 մլրդ դրամ: Ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալն աճել է 1 %, մինչև 93,2 մլրդ դրամ, իսկ պահանջները բանկերի հանդեպ` ավելի քան 2 անգամ, մինչև 3,6 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը հաշվետու տարում աճել է 27,4 %, մինչև 21,4 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված էր հունիսին կանոնադրական կապիտալի` 33.2%, մինչև 16,452 մլրդ դրամ համալրումով, ինչպես նաև կոտակված շահույթի 9 5%, մինչև 4.6 մլրդ դրամ ավելացումով: Զուտ շահույթը 2013 թվականին կազմել է 475,9 մլն դրամ:
Բանկի ընդհանուր եկամուտները 2013 թվականին աճել են 12 %, մինչև 14.1 մլրդ դրամ, ընդհանուր ծախսերը` 20.6 %, մինչև 13,4 մլրդ դրամ, արդյունքում` հաշվեկշռային շահույթը (նախահարկային) կազմել է 708,9 մլն դրամ: Ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 83.7 %մ, տարեկան աճը` 12,4%, իսկ տոկոսային ծախսերն ընդհանուր ծախսերի կառուցվածքում կազմել են 51.5 %, բացարձակ արտահայտությամբ աճելով 11.3%: Ընդ որում, կոմիսիոն եկամուտները հաշվետու տարում աճել են 18.3 %, մինչև 975,6 մլն դրամ, իսկ կոմիսիոն ծախսերը նվազել են գրեթե 2 անգամ, մինչև 395,1 մլրդ դրամ: Ի դեպ, քարտերի սպասարկումից կոմիսիոն եկամուտներն աճել են 16%, իսկ քարտային կոմիսիոն եկամուտներն աճել են 35,5 %: Վարչական ծախսերը 2013 թվականին աճել են 20.5 %, մինչև 4,7 մլրդ դրամ, որտեղ ա շախատավրձին ուղղվող ծախսերը կազմել են 2,3 մլրդ դրամ, (տարեկան աճը`27.8%): 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի աշխատակիցների միջին թվաքանակը կազմել է 478, 2012-ի 450-ի համեմատ, իսկ միջին աշխատավարձը կազմել է 384 հազ.դրամ ($ 948), տարեկան աճը`22.7%:
Նշենք, որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ » - ի բաժնետոմսերի 100% փաթեթի սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը»: Բանկի կապիտալը բաղկացած է 316.229 սովորական բաժնետոմսերից, իսկ յուրաքանչյուրի անվանական արժեքը կազմում է 52 026 ՀՀ դրամ: 2014 թվականի հունվարի 1 – ի դրույթամբ բանկն ուներ 16 մասնաճյուղ, որոնցից յոթը գտնվում է Երևանում: ՀՀ դրամի հյաշվարկաին փոխարժեքը 2013 թվականի դեկտեմբերի 31-ին, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, կազմել է 405.12 / $ 1: